LifeStyle Առողջություն

Կաթնամթերքը կալցիումի լավագույն աղբյուրը չէ. որոնք են կալցիումով ամենահարուստ մթերքները

 

mak6

med.tert.am-Կալցիումն ամենատարածված միկրոտարրն է մարդկային օրգանիզմում, որի մեծ մասը ատամների և ոսկորների մեջ է։ Մեզ մանկուց սովորեցրել են, որ կալցիումի հիմնական աղբյուրը կթանամթերքն է, սակայն իրականությունը մի փոքր այլ է։ Կան նաև շատ բուսական ծագման մթերքներ, որոնք նույնպես կարող են դառնալ կալցիումի հիանալի աղբյուր։ Ստորև ներկայացված է տարբեր բուսական մթերքների 100 գրամում պարունակվող կալցիումի քանակը։

 

·  Խաշխաշի սերմեր՝ 1460 մգ

 

·  Քունջութ՝ 670-975 մգ

 

·  Եղինջ՝ 713 մգ

 

·  Եզան լեզու (մեծ)է 412 մգ

 

·  Արևածաղկի սերմեր՝ 367 մգ

 

·  Մասուր՝ 257 մգ

 

·  Նուշ՝ 252-273 մգ

 

·  Մաղադանոս՝ 245 մգ

 

·  Պնդուկ՝ 226 մգ

 

·  Հավակատարի (амарант) սերմեր՝ 214 մգ

 

·  Կոտեմ՝ 214 մգ

 

Վերոնշյալ մթերքներում կալցիումի քանակը շատ ավելի բարձր է, քան կաթի կամ կաթնաշոռի մեջ, որոնց 100 գրամում պարունակվում է համապատասխանաբար 120 և 80 մգ կալցիում։

 

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել հետևյալ քանակությամբ կալցիում.

 

·  Մինչև 3 տարեկան երեխաներին՝ 600 մգ,

 

·  4-10 տարեկան երեխաներին՝ 800 մգ,

 

·  10-13 տարեկան երեխաներին՝ 1000 մգ,

 

·  13-16 տարեկան դեռահասներին՝ 1200 մգ,

 

·  16 տարեկանից բարձր երիտասարդներին՝ 1000 մգ,

 

·  25-50 տարեկաններին՝ 800-1200 մգ։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing