LifeStyle Առողջություն

Կաթնաշոռ .Օգտագործել ցանկացած դիետայի ժամանակ

 

tvorog

Մարդկությանը վաղուց հայտնի է առօրյայում օգտագործվող օգտակար սնունդների ցանկը, որի մեջ իր կարևոր տեղն ունի նաև կաթնաշոռը: Կաթնաշոռը, որն ի դեպ կարելի է ուտել երեկոյան ժամերին, շատ հայտնի է նաև իր դիետիկ հատկություններով: Այս ոչ թանկարժեք թթվակաթնային մթերքը հանդիսանում է սպիտակուցների և անփոխարինելի ամինաթթուների հարուստ աղբյուր: Օրգանիզմում յուրացվում է ավելի արագ, քան օրինակ՝ միսը:

Անյուղ կաթնաշոռը կարելի է օգտագործել հատկապես, երբ երեկոյան ժամերին շատ եք ուզում ուտել: Ընդհանրապես հենց կաթնաշոռի ճարպում պարունակվում է մեծ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Կաթնաշոռը մարսվում է ամբողջությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ է մոտավորապես 6 ժամ, որի պատճառն է դրանում առկա կազեինը: Հենց այս պատճառով, հատկապես մարզիկներին խորհուրդ է տրվում կաթնաշոռ օգտագործել երեկոյան ժամերին:
Նիհարելու համար խորհուրդ է տրվում ուտել բացառապես անյուղ կաթնաշոռ: Կարող եք օգտագործել օրվա ցանկացած ժամին: Անյուղ կաթնաշոռը պարունակում է սպիտակուց և կալցիում, ինչը շատ օգտակար է: Կաթնաշոռ կարելի է օգտագործել այնքան, որքան Ձեզ համար ցանկալի է այն ուտել:Կաթնաշոռի օգտագործումը կարող է նպաստել նիհարելուն կամ ընդհակառակը՝ գիրանալուն: Այսպես, որքան կաթնաշոռը յուղոտ է, այնքան այն արագ է մարսվում օրգանիզմում, սակայն նաև նպաստում է գիրացմանը: Կաթնաշոռը դանդաղ է մարսվում, եթե այն  քիչ յուղալի է, հետևաբար նաև չի գիրացնում:

Կաթնաշոռը՝ որպես դիետիկ սնունդ, ունի նաև մի շարք օգտակար հատկություններ: Լինելով կալցիումի շտեմարան, այն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար: Բացի կալցիումից՝ կաթնաշոռում կա նաև շատ երկաթ և ֆոսֆոր, ինչպես նաև՝ պարունակում է 12 վիտամին՝ A, D, C, B խմբի վիտամիններ:

Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: Դրա մեջ B2 վիտամինի մեծ քանակի շնորհիվ` այն երիտասարդացնում է մաշկը: Այդ իսկ պատճառով հաճախ կարելի է օգտագործել կաթնաշոռից պատրաստած դիմակներ:

500 գրամ կաթից հնարավոր է ստանալ մոտ 200 գրամ կաթնաշոռ: Կաթնաշոռը իր խտության շնորհիվ ավելի օգտակար հատկություններ ունի, քան կաթը: Հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ փոքր տարիքից սկսած երեխաները վիտամինների կարիք ունեն:

Աղբյուրը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing