Կաթողիկոս Գարեգին Բ-ն կարող է հայտնվել ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում

226

politik.am — Մի քանի օր տարածվող տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ:Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:

Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն իր անվան հետ կապվող ֆինանսական շարժի մասով: Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Hetq.am պարբերականը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի Կաթողիկոս Գարեգին Բ-ն շվեցարական բանկում 1,1 մլն դոլար գումար ունի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache