Լրահոս

Կաթողիկոսի բարդ ընտրությունը

 

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է քվեարկությանը Էջմիածնում: «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ», քվեարկությունից հետո ասել է Վեհափառը:

Ո՞ւմ օգտին է քվեարկել նա: Ընտրությունը բավական մեծ է, թեկնածուները՝ շատ: Սակայն բազում են կոչեցյալք եւ սակավ՝ ընտրյալք: Հատկապես ռեյտինգային կոչվող ընտրակարգի պարագայում:

Օրինակ, նույն այդ ընտրատարածքում բազում են ՀՀԿ-ի թեկնածուները՝ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը՝ Շմայս, Նահապետ Գեւորգյանը՝ Նովո, գեներալ Մանվելի ազգական Հրանտ Գրիգորյանը: Բոլորն էլ նշանավոր, ազգին ու հավատքին նվիրյալ, ավատատեր, մի խոսքով՝ արժանի անձնավորություններ:Բարդ ընտրության առաջ էր Վեհափառը: Նա պետք է ընտրեր մեր ժողովրդին առաջընթաց ու զարգացում, անվրդով կյանք ու լավատեսություն բերողին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing