Կախարդական կետեր, որոնք «անջատում են» ախորժակը

252

 

Մենք միշտ էլ ցանկանում ենք լինել ավելի լավը, ավելի գրավիչ ու ձիգ։ Հաճախ մեզանից շատերի մոտ փոխվում է նյութափոխանակության արագությունը և ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր։ Դրանում մեզ կօգնեն նիհարելու համար արդյունավետ որոշ կետեր։ Բոլոր կետերը մերսվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ մոտ 3 րոպե։

Կետ 1— կարգավորում է ախորժակը: Գտնվում է որովայնի միջին գծի վրա, պորտի եւ կրծքի սրաձև գերաճի մեջտեղի հատվածում։ Մերսում եք ժամսլաքի ուղղությամբ, ամեն անգամ, երբ սկսում եք զգալ քաղց։

2 զույգ կետերը — կարգավորում են աղիքների գործունեությունը, գտնվում են պորտի երկու կողմերում, անմիջապես պտուկների գծով դեպի ներքև։ Մերսեք օրը մի քանի անգամ 3 րոպե ժամսլաքի ուղղությամբ։

3 կետ — գտնվում է որովայնի միջին գծի վրա պորտից 4 մատ ներքև հեռավորության վրա։

Հետո աստիճանաբար անցում ենք կատարում ոտքի թաթին:

4 կետ – ոտքի ներքին թաթի վրա, մեծ մատի հիմքում և առաջին մատի հոդի տակ։

5-րդ կետը, որը գտնվում է թաթի կողքի մասում բութի հիմքի տակ, դուրս ցցված հոդի ոսկրի տակ։

Բազմաթիվ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ականջի խոռոչի կետերի մերսումը նույնպես արդյունավետ է քաշի նվազեցման համար:

Ախորժակի կենտրոնի վրա ազդեցությունը հիպոտալամուսում նվազեցնում է ախորժակը եւ ստամոքսի ծավալը, բերելով նորմալ տոնուսի ստամոքսի մկանային զանգվածը։

1-ին կետը – նվազեցնում է քաղցի զգացումը, որը ստիպում է ձեզ ուտել «ոտքի վրա»։

2-րդ կետը, — նվազեցնում ստամոքսի ծավալը՝ խթանելով նրա մկանները։

3-րդ կետ հիպոտալամուսի կետ — ազդում է ախորժակի կենտրոնի վրա։

4-րդ կետ ականջի խոռոչում հենց փոսիկի մետեղում գտնվում է ախորժակի հայտնի կետը։ Մերսեք այն այնքան հաճախ, որքան հնարավոր է։ Կարոք եք դա անել կլոր ծայր ունեցող գրիչով։

Շնչեք։

Ամեն երեկո և օրվա ընթացքում, երբ կունենաք հնարավորություն, խորը շնչեք որովայնի ստորին մասով։

Ներշնչեք ուռացնելով որովայնը փուչիկի պես։ Արտաշնչեք դանդաղ՝ հրելով պորտիկը դեպի ողնաշար։

Հենց այստեղ, որովայնի հատվածում են հավաքվում բոլոր զգացմունքները, որոնք մենք վերապրում ենք մեր կյանքից ի վեր։

Երբեմն պատահում է, որ իրենք ձեւավորում են «հանգույցը», որը արգելափակում է շնչառական համակարգը ..

Ամբողջ աղիքների շուրջ պտտվում են հարյուրավոր նյարդային վերջավորություններ: Վերջիններս արտադրում են նույն նեյրոմիջնորդանյութը , ինչը որ արտադրում է ուղեղը: ադրենալին, նորադրենալին ….

Փորով շնչելը թույլ է տալիս մերսել բոլոր օրգանները՝ դարձնելով դրանք ավելի ճկուն: Այն նպաստում է արյան շրջանառությանը եւ ազատ է արձակում նեյրոհորմոններ։

Այսպիսի շնչառությունը նաեւ թույլ է տալիս իջեցնել մեր ծանրության կենտրոնը, որը տարիների ընթացքում տեղաշարժվում է վերև և մեզ դարձնում պակաս կայուն:

Շնչեք փորով և տարիներ շարունակ կպահպանեք ձեր շարժունակությունը:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...