Լրահոս

Կազանի փաստաթուղթը վտանգավոր է. Հրանուշ Խառատյան

 

hranush

Կազանի փաստաթուղթը վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այժմ բանակցվող այդ պլանի համաձայն՝ Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ։ Այս ամենի հետ մեկտեղ Ղարաբաղն իրավունք չի ունենալու սեփական զինված ուժեր պահել. այս մասին ահազանգում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հետո կարելի է ընդմիշտ ձեռք քաշել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության գոյության որևէ հնարավորությունից»,- հավելում է բանախոսը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...