Կազբեկ լեռան վրա տեղացել է այս տարվա առաջին ձյունը

37

Կազբեկ լեռան վրա տեղացել է այս տարվա առաջին ձյունը: Կովկասի ամենաբարձր լեռներից մեկը՝ Կազբեկը (ծովի մակարդակից 5 033,8 մետր), անընդհատ ծածկված է սառույցներով: Կազբեկը գտնվում է Ստեփանծմինդա գյուղի մոտ եւ ամենագրավիչ երթուղիներից մեկն է հանդիսանում բարձրանալու համար, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ օգոստոսի 9-ից 12-ը Վրաստանում հյուսիս-արեւմտյան ուղղությունից սառը օդային զանգվածների տարածում է սպասվում, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ, քամու ուժգնացում, ծովի ալիքների տատանումները կկազմեն 3-4 բալ: Տեղումների ուժգնացման պատճառով փոքր գետերում հնարավոր է ջրի մակարդակի բարձրացում, իսկ լեռներում՝ սողանքային գործընթացների ակտիվացում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache