Լրահոս

«Կբերեն փողերը կմուծեն, տեղը տեղին, չեն մուծի, էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա». Սեյրան Սարոյանը օլիգարխների մասին

 

se

Lragir.am ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոչ արեց սատարել նոր կառավարությանն ու վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ նա կառավարությունում կբացառի գողությունը:

«Կարեն Կարապետյանի օրոք մեկը կարա գողություն անի՞, բացառվում ա ըտենց բան: Որ նախարարը գողություն անի, Կարեն Կարապետյանը ալամ աշխարհով խայտառակ կանի»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Կարեն Կարապետյանը, երբ ասաց, որ գողությունը պետք է վերացնել, Սարոյանը պատասխանեց՝ բոլորին:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Կարեն Կարապետյանը, երբ ասաց, որ գողությունը պետք է վերացնել, Սարոյանը պատասխանեց՝ բոլորին:

Հարցին, այսինքն՝ բոլորը գողացե՞լ են, պատասխանեց. «Երևի, ես շատ գիտեմ»:

Հարցին, թե ո՞նց կարող է Կարեն Կարապետյանն օլիգարխներին հարկային դաշտ բերել, չեն համաձայնվի, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Իրանց համաձայնվելո՞վ ա, հիմա արդեն գողացած փողերը ոչ մեկին պետք չեն, հիմա սաղ էլ ուզում են իրանց փողերը սպիտակացնեն, դզեն-փչեն, որ իրանց դա պետք ա, որ կարենան օգտագործեն»:

Իսկ Կարեն Կարապետյանի համար, նրա խոսքով, նշանակություն չունի՝ դիմացն օլիգարխ է, թե այլ մարդ: «Խելոք, ընենց սիրուն ձևով կբերեն փողերը կմուծեն, տեղը տեղին, չեն մուծի, էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա»,- հավելեց նա:

Անդրադառնալով կառավարության կազմից Գագիկ Խաչատրյանի ու Գագիկ Բեգլարյանի հեռանալուն և հարցին, թե այսինքն՝ իրոք փորձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարե՞լ, նա պատասխանեց. «Պահ, պահ, պահ, հենց գործից հելան, դառան կաշառակեր: Էտ առաջ խի՞ չէիք ասում, ես մի հատ չեմ լսել, որ դուք առաջ էդ Գագիկ Խաչատրյանին ասեիք՝ կաշառակեր ա: Սուրիկ Խաչատրյանի կյանքը կերաք, էդ վիճակից ինֆարկտ տվեց, հազիվ փրկեցինք»:

Նա հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանը չի փոխվելու, մնալու է Սյունիքի մարզպետ:

Նաև ասաց, որ Կարեն Կարապետյանը ամենախելացի կադրերին է ընտրում՝ աշխատելու նոր կառավարությունում:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը խելացի՞ չէին, պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանն իրանց տնի՞ց էր բերե էդ կադրերին, կարո՞ղ ա Խաչատրյան Գագոյին կամ Բեգլարյան Գագոյին Հովիկ Աբրահամյանն ա մեծացրել, էտ վախտ էդ մարդիկ էին պետք, էդ մարդկանց հետ աշխատել ա»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...