Լրահոս

Կեղտերը ջրի երես են դուրս գալիս

 

liska

hayeli.am — Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, որն այդ պաշտոնին է տեղափոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարի աթոռից, խորհրդարանում աղմկոտ հայտարարություն է արել: Եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող մարզպետը բարձրաձայնել է նախորդի՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի թողած պարտքերի մասին՝ հավելելով, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կառավարության որոշմամբ կաշխատի և կփորձի բոլոր դեֆիցիտները փակել: «Դա և գյուղատնտեսությանն է վերաբերում, և առողջապահությանը: Դեֆիցիտները բավական շատ են, բայց դա բնական օբյեկտիվ պատճառներից է եղել»,- հավելեց մարզպետը: Հարցին, թե այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանը պարտքե՞ր է թողել, պարտքերո՞վ է ընդունել մազպետի պաշտոնը, Հակոբյանը պատասխանեց. «Միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ»: Հայաստանում տարբեր տրամաչափի չինովնիկները կարող են իրենց ղեկավարած համայնքի բյուջեն մսխել անձնական հաճույքների համար ու կիլոմետրանոց դեֆիցիտներ կուտակել, բայց մնալ անպատիժ: Այս առումով չենք կարող հակադրվել նորանշանակ մարզպետի կողմից <<միշտ էլ այդպես է եղել>> մտքին: Իսկապես, միշտ էլ այդպես է եղել, եւ բյուջեն մսխող բոլոր պաշտոնյաները մնացել են անպատիժ չնչին բացառություններով մի քանիսը պաշտոնանկ են արվել, որը եղել է նրան պատիժը կատարած զանցանքի համար: Դրա համար էլ տեղից ելնողը իրեն թույլ է տալիս մեր ՝ հարկատուներիս հաշվին ցոփ կյանք վարել, հետո էլ ճեղքվածքները փակել կրկին հարկատուներիս հաշվին: Բնական է, որ նոր մարզպետն էլ պետք է <<արդարացնի>> նախորդի գործողությունները, որովհետեւ վաղը նույն խնդիրը կարող է իր դռանը չոքել: Իսկ այն ժամանակ Վահե Հակոբյանը բոլոր իրավունքները վաստակած ավելի բարձր կհայտարարի. «Միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ»: Հակոբյանը խոսել է նաեւ Սյունիքում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, վստահեցնելով, թե այն գերազանց վիճակում է, չցանկացավ խոսել Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու մասին մամուլում հրապարակվող տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ նրանց անունները նախկինում կապվել են տարբեր միջադեպերի ու քրեական գործերի հետ ու հանցավոր համաաձայնությամբ լռեց: Կամ էլ նորանշանակ մարզպետը դիվանագիտական տակտիկա է ընտրել՝ արտաքուստ ցեխ չշպրտել նախորդի վրա,

բայց ջրի երես հանել նրա կեղտերը, ինչպես օրինակ պարտքերի հարցն է: Հակոբյանը նաև նշեց, որ ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպել ու զրուցել է: Հարցին, թե՝ գաղափարներով կիսվե՞լ է՝ ինչպե՞ս կարելի է մարզի վիճակը բարելավել, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ոչ, մենք պարզապես զրուցում ենք, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինքն է զանգում, ես եմ կապվում»: Նրա խոսքով՝ իրենք բարիդրացիական հարաբերությունների մեջ են նախկին մարզպետի հետ: Ինչպե՞ս է պատրաստվում ՀՀԿ իշխանությունն ապագայում պահպանել, հարցին Վ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքն անկուսակցական է, ու իր առջև նմանատիպ խնդիր դրված չէ: Դիտարկմանը, թե՝ ամեն դեպքում, Դուք նշանակվել եք ՀՀԿ-ի կողմից՝ մարզպետն այսպես արձագանքեց. «Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով»:Այսպիսով՝ ստացվում է, որ Հակոբյանի ներկայությունը մարզում զուտ սիմվոլիկ բնույթ է կրում եւ Լիսկան չէր սխալվում հոկտեմբերի 27-ին հայտարարելով, որ ինքն է ընտրությունները կազմակերպելու ու դեռ վերադառնալու է:

Անի Սահակյան

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing