Լրահոս

ԿԸՀ կայքում ուղիղ հեռարձակումը չի գործում. ըստ Տիգրան Մուկուչյանի՝ ծանրաբեռնված է

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում չեն գործում ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի, ո՛չ էլ ընտրատեղամասերի ուղիղ հեռարձակումները:

Armtimes.com-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե ինչու ուղիղ հեռարձակումները չեն գործում, պատասխանեց. «Այցելությունները շատ են, ծանրաբեռնվածության խնդիր կա: Հանրային մասի առումով առաջանում են ծանարվեռվածության խնդիր, որի մասին համապատասխան հանաձանժողովի ուշադրությունն ենք հրավիրել այդ հանգամանքի վրա, որ կա նման խնդիր եւ ստացել ենք նշված պարզաբանումը»,- ասաց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 9 քաղաքական ուժերը՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք, կպայքարեն երկրի օրենսդիր մարմնում իրենց տեղն ունենալու համար։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armtimes.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara