Լրահոս

ԿԸՀ-ն քննարկելու է Շմայսի գրանցումն անվավեր ճանաչելու հարցը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկելու է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հարցը:

Նրա գրանցումն անվավեր ճանաչելու հարցով ԿԸՀ է դիմել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով Ելք դաշինով պատգամավորի թեկնածու է առաջադրվել: Նիկոլայ Բաղդասարյանն այս դիմումին կցել է տեսանյութ, այն մասին, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը գյուղերից մեկում ասֆալտապատում իրականացնում և ասում, որ դրա դիմաց ակնկալում է ստանալ տվյալ և հարևան գյուղերի ձայները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին ասել է, որ դիմումը կքննվի հանձնաժողովի՝ այսօր կայանալիք նիստում:

«Կքննարկենք, որոշումը կլինի, կասենք»,- հավելեց Մուկուչյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing