Լրահոս

Կընտրեն, բա չեն ընտրի ձեզ այ ոչխարներ. արտաշատցի կանայք՝ Կարեն Կարապետյանին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Արարատի մարզ: Մարզկենտրոն Արտաշատում մի քանի կանայք փորձեցին մոտենալ վարչապետին եւ զրուցել, սակայն ոստիկանության ծառայողներն ու Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները ամեն կերպ նրանց վարչապետին մոտենալ թույլ չտվեցին: Կանայք իրենց վրդովմունքը հայտնեցին՝ նշելով, որ Արտաշատում ՀՀԿ-ն ձայն չի հավաքելու:

«Ճառեր եք կարդում, հեքիաթ եք կարդում, կընտրեն, բա չեն ընտրի՞ ձեզ, այ ոչխարնե՛ր»,- վարչապետ Կարեն Կարապետյանի շարասյունի հետեւից վանկարկեց մի կին, ապա armtimes.com-ի հետ զրույցում դժգոհեց, որ Կարեն Կարապետյանը Արտաշատ գալով՝ չշփվեց քաղաքացիների հետ: «Ինչի՞ փախավ ժողովրդից: Նախ առաջինը մեր երկրի նախագահը երես չունի ժողովրդի մեջ դուրս գալու, վարչապետին ա ուղարկում, որովհետեւ քիչ թե շատ երեւի մտածում ա մի քիչ վարչապետը…: Ոչ մեկը Արտաշատում.. ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում եմ՝ Արտաշատից մի հատ ձայն չի գնալու իրանց, բոլորը բարգավաճ են ընտրելու, Բարգավաճ Հայաստան, Գագիկ Ծառուկյան»,- բացականչեց տիկինը:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara