Կենդանակերպի ամենաազնիվ և ուղիղ նշանները

284

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ձեր մասին ամեն ինչ ասել ձեզ, նույնիսկ, եթե չեք խնդրել: Լեզուն Խոյերի թշնամին է: Նրանք չեն կարողանում ժամանակին լռել, կարիք էլ չեն տեսնում դա անելու, քանի որ, նրանց կարծիքով՝ ազնվությունն ամենակարևորն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խոցել բառերով, դաժան լինել արտահայտություններում:

Ցուլ: Ցուլերը կփորձեն խուսափել կոնֆլիկտից, եթե դա հնարավոր է, սակայն որոշ իրավիճակներում նրանք պարզապես չեն կարող զսպել իրենց և կասեն այն, ինչի մասին մտածում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ստել, քանի որ դա նրանց անհարմարություն է պատճառում: Ցուլերն իրենց պարտավորված են համարում մարդկանց միայն ճշմարտությունն ասել, թեև դրա պատճառով հաճախ են տհաճ իրավիճակներում հայտնվում:

Խեցգետին: Որքան մտերմանաք Խեցգետնի հետ, այnքան կզգաք նրանց ուղիղությունը, որը հաճախ վերածվում է աննրբանկատության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրող են, հոգատար, բայց նաև վստահ են, որ ճշմարտությունն ասելիս հաշվի են առնում դիմացինի զգացմունքները: Այս հարցում Խեցգետինները սխալվում են: Քանի որ նրանք փակ են մարդկանց համար, իրենց հաշիվ չեն տալիս՝ ինչպես կարող են իրենց բառերը ցավեցնել ու վիրավորել:

Առյուծ: Չեն վախենում ոչնչից, այդ թվում՝ ճշմարտությունն ասելուց, թեև դա կարող է տհաճ հետևանքների պատճառ դառնալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ասում են միայն այն, ինչ ճշմարիտ են համարում: Թեև պետք է խոստովանել, որ դա հաճախ տեղի է ունենում «հարց-պատասխան» ֆորմատով, քանի որ Առյուծները սեփական նախաձեռնությամբ ոչ միշտ են ուղիղ: Նրանք ցանկանում են լիդեր լինել, ինչի համար հարկավոր է ազնվության օրինակ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հպարտ են, որ ուղիղ են, այդ կերպարը պահպանելը նրանց համար շատ ավելի կարևոր է, քան բռնվել ստելիս:

Կույս: Ռացիոնալ են, տրամաբանող, ստում են միայն ամենածայրահեղ իրավիճակներում: Կույսերի բառերով ճշմարտությունը դաժան է հնչում: Մարդիկ հաճախ ցանկանում են, որ Կույսերը պարզապես լռեն, քան այդքան դաժան բաներ ասեն, որքան էլ դրանք ճշմարիտ լինեն: Պարադոքսն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ցավ պատճառել, միշտ բարի մտադրություններ ունեն: Կույսերը պարզապես ցանկանում են սովորեցնել մարդկանց, նրանց ճիշտ ուղու վրա դնել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache