Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշանները

123

Ինտելեկտուալների եռյակը

Կարիճներին, Ջրհոսներին ու Երկվորյակներին կարելի է դասել այն անձանց թվին, ում մոտ հավասարապես զարգացած է վերլուծական և էմոցիոնալ ինտելեկտը։ Դա ոչ մի դեպքում չի խոսում Կենդանակերպի մյուս նշանների թույլ մտավոր կարողությունների մասին։ Եվ այսպես՝

1. Երկվորյակներ-իմաստնություն

Տվյալ նշանի ներկայացուցիչներին համարում են ամենաիմաստունը բոլոր նշանների մեջ, և դա՝ այն պատճառով, որ դեռևս դեռահասության տարիքից սկսած՝ նրանք սպունգի պես կենսափորձ են կուտակում ու սովորում են շրջապատողների օրինակի վրա։ Հնարավոր է, դրան նպաստում է Մերկուրի մոլորակը, որը Երկվորյակներին օժտել է գերազանց տրամաբանական մտածողությամբ, որն ունակ է ամենածանր հարցերին անգամ տալ լիովին հասկանալի պատասխան։

Այս երկնային մարմինը Երկվորյակներին շնորհել է ապշեցուցիչ հռետորական ունակություններով, որոնց շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները պարզապես դեպի իրենց են գրավում իրենց շրջապատող անձանց ուշադրությունը։ Դրան ավելացրեք նաև գերազանց հիշողությունը, ֆանտաստիկ խելքն ու ինֆորմացիայի հեղեղից էականը զատորոշելու կարողությունը, ու դուք կհասկանաք, թե ինչու են Երկվորյակներին անվանում ամենաինտելեկտուալ նշանը։

2. Ջրհոս-հնարամտություն

Իրենց ինտելեկտի մակարդակով Ջրհոսները ոչնչով չեն զիջում Երկվորյակներին։ Այս նշանի ներկայացուցիչները տարբերվում են ոչ ստանդարտ մտածողությամբ և հաճախ գործում են համընդհանուր տրամաբանության սահմաններից դուրս։

Հնարավոր է, հենց դրա համար Ջրհոսների համար հեշտ չէ հարմարվել ուսուցման ժամանակակից ուսուցման համակարգին։ Դրված յուրաքանչյուր խնդրի համար նրանք ուրիշներից արագ են գտնում ճիշտ պատասխանը, միայն թե հարցի լուծմանը հասնելու ճանապարհը կարող է բացարձակապես չենթարկվել տրամաբանական բացատրության։ Ամեն դեպքում փաստը մնում է փաստ. ոչ ստանդարտ դատելու կարողությունը Ջրհոսներին դարձնում է ամենախելացի անձնավորություններից մեկը։

Չի կարելի չնշել այս նշանի ներկայացուցիչների հնարամտությունը, նոր գաղափարներ գեներացնելու նրա ունակությունը ու նույն պահին դրանք կյանքի կոչելը։ Զարմանալի չէ, որ որակների այսպիսի հավաքածու ունեցող Ջրհոսները ունակ են ցանկացած գործում հաջողության հասնել։

3. Կարիճ- խորաթափանցություն

Կարիճները նույնպես կարող են պարծենալ զարգացած ինտելեկտով, բայց շեշտը դնելով էմոցիոնալ բաղկացուցիչի վրա։ Նրանք չափազանց խորաթափանց անձնավորություններ են, ովքեր դրված խնդիրներն ինտուիտիվ են լուծում՝ զգալով ճիշտ պատասխանը ու հետո միայն դա հաստատելով տրամաբանական դատողություններով։

Այստեղ մեծ դեր է խաղում Կարիճների բնավորությունը, որոնք միշտ ձգտում են դեպի նորն ու անիմանալին։ Նրանք իրենց առջև առավելագույնս բարդ խնդիրներ են դնում ու ինքնուրույն հաղթահարում այդ խոչընդոտը։ Տվյալ գործընթացն էլ հենց ամենից հաճախ որոշիչ է դառնում կենսափորձ կուտակելու հարցում։ Միևնույն ժամանակ Կարիճներն այնքան էլ չեն սիրում կարդալ, բայց նրանք լավ հիշողություն ունեն, ինչի շնորհիվ ունակ են վերլուծել ավելի վաղ լսած ցանկացած ինֆորմացիա։

Կենդանակերպի մյուս նշանները նույնպես կարող են անհավանականորեն խելացի ու զարգացած լինել, պարզապես նրանց մոտ հաճախ զարգանում է ինտելեկտի միայն մեկ տեսակ, ինչը նրանց թույլ չի տալիս տեղ գրավել վարկանշային սանդղակի առաջին 3 տեղերում։

Խոյ 

Խոյն աչքի է ընկնում իր շրջահայացությամբ, և այդ ամենը՝ շնորհիվ Կրակի տարերքի, որն այս մարդկանց օժտում է անընդհատ զարգանալու և կատարելագործվելու ցանկությամբ։ Այս նշանի ներկայացուցիչների համար կենսական կարևորություն ունի իր՝ շրջապատողներից ավելի խելացի և կրթված լինելը, ինչն անհնար է առանց լավ ինտելեկտուալ բազայի։ Խոյերի ինտելեկտուալ զարգացմանը խանգարում են նրանց բռնկուն ու տաք բնավորությունն ու բոլորին հայտնի համառությունը։

Ցուլ

Առաջին ծանոթության ժամանակ Ցուլերը թողնում են ծանրամիտների տպավորություն, որոնց ամեն ինչ պետք է ասել՝ նյութը մանրամասն ծամելով ու բացատրելով։ Բայց դա խաբուսիկ տպավորություն է։ Պարզապես Վեներա մոլորակի կողմից կառավարվող այս անձինք սովորել են ամեն բան լավ մտածել և կայացնել միայն կշռադատված որոշումներ։

Բացի դրանից, Ցուլերը նստակյաց են ու սիրում են խորանալ գործընթացների բոլոր նրբությունների մեջ, ինչը նկատելիորեն լրացնում է նրանց ինտելեկտուալ բազան։ Մինուսների թվին կարելի է դասել այն փաստը, որ Ցուլը բացարձակապես չի կարողանում իր գիտելիքները կիրառել գործնականում ու դրանից օգուտ քաղել։

Խեցգետին

Խեցգետինը գիտելիքների շտեմարան է, որը հաճախ լրացվում է կենսական իմաստնությամբ։ Միայն թե իրենց ի բնե տրված ամոթխածության ու ինքնամփոփության պատճառով այս մարդիկ իրենց ինտելեկտը չեն ցուցադրում շրջապատող անձանց։ Բայց եթե ինչ-որ մեկին գործնական խորհուրդ պետք լինի, ընդ որում, ցանկացած հարցով, Խեցգետինը հաճույքով կկիսի նրանց հետ իր մտքերը։ Բացի դրանից, նրանք շատ լավ հիշողություն ունեն։

Շատերը զարմանում են, բայց Խեցգետինները ողջ կյանքում շատ լավ են հիշում անուն-ազգանունները նույնիսկ նրանց, ում հետ սովորել են առաջին դասարանում։ Իսկ այս ամենը լրացվում է բոլոր ջրային նշաններին բնորոշ ինտուիցիայով։ Արտակարգ կանխազգացումը Խեցգետիններին թույլ չի տալիս ընկնել բարդ իրավիճակների մեջ։

Առյուծ

Ի տարբերություն ինքնամփոփ Խեցգետնի՝ Առյուծն իր խելքն ի ցույց է դնում։ Այս մարդու ինտելեկտուալ աշխարհն այնքան էլ հարուստ չէ, բայց Առյուծն անընդհատ փորձում է իր գիտելիքները ցուցադրել ու ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի բաների վրա, որոնցից իսկապես հանգամանորեն գլուխ է հանում։ Կրակի տարերքի ներկայացուցիչը սիրում է ցուցադրել իր ուժեղ կողմերը, բայց իրականում նա ուժեղ է միայն որոշակի, նեղ ուղղվածություն ունեցող ոլորտներում։ Այլ ոլորտներ Առյուծն աշխատում է չմտնել, որ հիմար չթվա, իսկ եթե բախվի դրա հետ, կնախընտրի լռել կամ խոսակցությունը փոխել։

Կույս

Այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են կենդանի խելքով, բայց ինչն ավելի կարևոր է, սովորելու և կատարելագործվելու ցանկությամբ։ Կույսերին բնորոշ է վերլուծական միտքն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը։ Այս մարդիկ նույնիսկ իրենց ուղեղի մեջ ամեն բան դասավորում են՝ ըստ իրենց տեղերի, ու այնտեղից անհրաժեշտության դեպքում քաղում պիտանի ինֆորմացիան։

Բացի դրանից, Կույսերը փորձարկու միտք ու պատկառելի նստակյացություն ունեն, և դրա համար էլ իրենց կյանքի ընթացքում ամենատարբեր ուղղվածության գրականություն են կարդում, ինչն էականորեն բարձրացնում է նրանց ինտելեկտուալ մակարդակը։ Ճիշտ է, ինչպես և Ցուլերը, այս անձինք հազվադեպ են հաջողության հասնում իրենց ինտելեկտի հաշվին։

Կշեռք

Կշեռքներն ինտելեկտուալ զարգացած անձնավորություններ են իրենց՝ հավերժ կասկածող բնավորության շնորհիվ, թեպետ հաճախ թերագնահատում են իրենց ներուժը։ Ի դեպ, չնայած Կշեռքների՝ բավականին հարուստ ու բազմակողմանի զարգացած լինելուն, այս անձնավորությունների գործունեությունը հասարակության համար քիչ նկատելի է մնում։ Վեներա մոլորակի սաների հետ կարելի է զրուցել ամենատարբեր թեմաներով, սկսած արվեստից՝ վերջացրած տնտեսական ասպեկտներով, բայց այդ ինտելեկտուալ հարստությունը Կշեռքներին ոչինչ չի տալիս, բացի անձնական բավարարությունից։

Աղեղնավոր

Ի տարբերություն Կշեռքների, Աղեղնավորների ինտելեկտը բոլորովին այլ է։ Այս նշանի ներկայացուցիչներն առանձնահատուկ ձգտում չունեն գիտելիքների հանդեպ ու չեն ձգտում իրենց ինտելեկտով տպավորել շրջապատողներին։ Նրանց մտավոր ունակությունները խորամանկության, ինտուիցիայի ու կենսափորձի խառնուրդն է։

Աղեղնավորներն իրենց դրսևորում են ամենատարբեր ոլորտներում, նրանք շատ ընկերներ ունեն ու պարզապես պաշտում են շփվել, և դրա համար էլ օրեցօր կուտակում են օգտակար ինֆորմացիա ամենատարբեր աղբյուրներից։ Բայց, ինչը շատ կարևոր է, յուրաքանչյուր արժեքավոր ինֆորմացիայից Մերկուրի մոլորակի սաները կարողանում են օգուտ քաղել և գիտեն, թե ինչպես դա կիրառել պրակտիկայում։ Հենց դրանում է կայանում Աղեղնավորների ռադիկալ տարբերությունը կենդանակերպի մյուս նշաններից։

Այծեղջյուր

Ինչպես և Երկվորյակներին, Այծեղջյուր նշանի ներկայացուցիչներին առանձնացնում է ոչ միայն ինտելեկտի բարձր մակարդակը, այլև իսկական կենսական իմաստնությունը։ Եվ դա ընդունում է յուրաքանչյուրը, ով թեկուզ մի փոքր ճանաչում է Այծեղջյուրին։ Ճիշտ է, դրա համար Սատուրն մոլորակի սաները ստիպված են բավականին ջանքեր ու ժամանակ գործադրել՝ կլանելով ողջ ինֆորմացիան ու փոխ առնելով կենսափորձ ունեցող մարդկանց իմաստնությունը։

Բացի դրանից, Այծեղջյուրները փառասեր են ու ամբիցիոզ, ինչը նրանց միայն դրդում է ընդլայնել աշխարհայացքն ու նոր գիտելիքներ ստանալ։ Այս նշանի ներկայացուցիչները կարող էին գրավել ինտելեկտուալ Օլիմպոսը, եթե այդքան ինքնամփոփ չլինեին ու չունենային թույլ զարգացած ինտուիցիա։

Ձկներ

Ի տարբերություն Այծեղջյուրների՝ Ձկների նշանի տակ ծնվածներն ապրում են բացառապես էմոցիաներով ու բացարձակապես հակված չեն կենսափորձ կուտակել։ Նրանք պարզապես լողում են հոսանքի ուղղությամբ՝ աշխատելով մոտ լինել հարուստ կենսափորձ ու բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց, ու իրենց գերազանց են զգում նրանց կողքին։

Բայց ասել, որ Ձկները հիմար են ու կյանքին չհարմարված, նույնպես չի կարելի։ Նրանք անհավանական զարգացած երևակայություն ունեն, որը նրանց օգնում է այս դաժան աշխարհում, ինչպես նաև օժտված են գերազանց կանխազգացմամբ, որը նրանց օգնում է խուսափել խնդիրներից։ Օգտագործելով իրենց ուժեղ կողմերը՝ Ձկներն իրենց զգում են բավականին ներդաշնակ ու բավականին խելացի մարդկանց համարում ունեն։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache