Հորոսկոպ+

Կենդանակերպի որ նշանն ինչպես պետք է խուսափի վտանգներից Կարմիր աքաղաղի տարում

 

lev_deva_geocult_2f_1_1_1_1-thumb

2017 թվականը ոչ միայն ուրախության ու հաջողության տարի է, այլև բազմաթիվ վտանգների ու դժվարությունների։ greatpicture.ru-ն հայտնում  է, թե ինչից պետք է զգուշանան կենդանակերպի տարբեր նշանները Կարմիր աքաղաղի տարում։

 

Խոյ

 

Խոյերը պետք է խուսափեն այն մարդկանցից, որոնք ցանկանում են, որ նրանք զոհաբերեն իրենց հետաքրքրությունները։ Այսպիսի գործողությունների պետք է գնալ միայն կրիտիկական պայմաններում։

 

Ցուլ

 

Ցլերը պետք է զգուշանան իրենց զգացմունքներն արտահայտելուց։ Դրանք կարող են օգտագործվել նրանց դեմ։

 

Երկվորյակ

 

Երկվորյակները պետք է խուսափեն անգործությունից։ Ոչինչ չանելը նրանց համար շատ վատ հետևանքներ կունենա։

 

Խեցգետին

 

Խեցգետինները պետք է խուսափեն շահերի բախումներից։ Նրանք պետք է հասկանան, թե ով է իրենց համար ավելի կարևոր։

 

Առյուծ

 

Առյուծները պետք է խուսափեն անիմաստ խիզախությունից։ Դա կարող է վատ կատակ խաղալ նրանց գլխին։

 

Կույս

 

Կույսերը պետք է խուսափեն մեծ նախագծեր կազմելուց։ Սպասեք մինչև ամեն բան իր հունով գնա, մի շտապեք։

 

Կշեռք

 

Կշեռքները պետք է զգուշանան իրենց վախերից։ Դրանք այս տարի կհետապնդեն նրանց։ Հաղթահարեք ձեր վախերը։

 

Կարիճ

 

Կարիճները պետք է զգուշանան գայթակղիչ առաջարկներից։ Դրանք կարող են ծուղակ լինել նրանց համար։

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները պետք է գտնեն իրենց իրական եսն ու զգուշանան իրենց մոլորեցնողներից։

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրները պետք է զգուշանան սխալ որոշում կայացնելուց։ Դա կարող է ճակատագրական լինել նրանց համար։

 

Ջրհոս

 

Ջրհոսները ստիպված կլինեն մոռանալ հանգստի մասին ու շատ աշխատել, քանի որ նրանք պետք է խուսափեն առանց աշխատանքի մնալուց։ Դա կկործանի նրանց։

 

Ձկներ

 

Ձկները պետք է զգուշանան մուսան կորցնելուց։ Նրանք շատ ստեղծարար են ու եթե կորցնեն դա՝ կկորցնեն բազմաթիվ ընկերների ու համախոհների։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing