good-banner
Լրահոս

Կես ժամ ժամանակ եմ տալիս իշխանություններին. իրավիճակը լարվում է

 

b0876c0023f3b6b150dd28fec52f18cc_w670_h445_sc

politik.am — Այս պահին անհասկանալի իրավիճակ է տիրում «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի հարակից տարածում: Ականատեսները նկատում են, որ ոստիկանական ուժերը շարժ են սկսել, իսկ «Հիմնադիր Խորհրդարանի» ներկայացուցիչ, բանակցությունների մասնակից Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ իշխանությունները խզում են բանակցությունները.«Երեկ ես հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա Ծռեր» խմբի տղաներին և փոխանցել եմ այն ինչ առաջարկել է ԱԱԾ ղեկավարությունը»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում` ավելացնելով, որ այս պահին չի կարող ասել, թե խոսքը ինչ առաջարկների մասին է.«Այս պահին նկատելի է, որ իշխանությունները բանակցությունները խզում են, բայց դեռ մի փոքր հույսի նշույլ կա, որ այն չի տապալվի, ուստի ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը: Տղաներն ասել են, որ այդ առաջարկի մասին իրենց կարծիքը ինձ կասեն այսօր ժամը 7-ին: Այս պահին տղաների հետ կապը կտրված է»,-ասեց Ալեք Ենիգոմշյանը:

Նա հայտարարեց, որ ինքը իշխանություններին կես ժամ ժամանակ է տալիս, որպեսզի հայտարարեն արդյոք շարունակում են բանակցությունները թե ոչ.«Եթե կես ժամվա մեջ ինձ չպատասխանեն, ապա ես կհամարեմ, որ իշխանությունները տապալում են բանակցությունները»,-ասաց բանախոսը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing