Լրահոս

Քացով խփել են զինվորի աչքին, ջարդել քիթը ու ծանր վիճակում թողել հիվանդանոցում. Ահազանգ

 

12631340_793770177419070_6713372630507518601_n

henaran.am-ը գրում է. «Հունիսի 4-ին քթի ջարդվածքով և աչքի սուր վիրավորում ստանալով` զինծառայող Սիմոնյան Լենդրուշը, Մեղրիի Ագարակի զորամասից տեղափոխվել է Երևանի Մալայան բժշկական կենտրոն: Տեղափոխելուց հետո ոչ ոք տեղյակ չի պահել զինվորի ծնողներին կամ հարազատներին: Թողնելով հիվանդանոցում հեռացել են: Անհայտ պայմաններում ստացել է աչքի և քթի վնասվածք: Զինվորը հունվարին էր զորակոչվել բանակ` ուսումը կիսատ թողնելով: Սովորում էր ՀՊՄՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնում: Նա հավասարակշռված, հանգիստ բնավորության տեր անձնավորություն է: Դա կարող են փաստել նրան ճանաչողները:
Մեղրիից տեղափոխելով Երևան նրան տարել են հիվանդանոց և հեռացել` գրպանում թողնելով հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն մինչև հիմա ոչ ոստիկանությունից, ոչ զորամասից, ոչ լրագրողներից, ոչ ոք չի գնացել տեսնելու զինվորին: Քանի որ ոչ մեկ չգիտի կատարվածի մասին: Ոչ մի ուշադրություն չի դարձվում:
Քառօրյա պատերազմի ընթացքում և հետո զինվորներին հերոսացնում էին իսկ հիմա անուշադրության մատնում !!! Սրանից կարելի է եզրակացություն անել , որ զորամասերից շատերում շաաատ թաքցնելու և կոծկելու բաներ ունեն: Կոչ կանեմ բոլորին լուռ մի մնացեք…»,-Henaran.am-ի խմբագրությունը այս բովանդակությամբ նամակ ստացավ  Ալինա Աբրահամյանից:

Ավելի ուշ Լենդրուշ Սիմոնյանի ուսուցչուհու հետ զրույցում պարզեցինք, որ նա զորակոչվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից:

«Հրաշալի, կիրթ տղա է ու ես չեմ կարողանում զսպել հուզմունքս: Ոնց կարելի է, պատերազմի ժամանակ զինվորներ ենք կորցրել ու սգացել, բայց հիմա… ու հայրենակցի մեղքով:: Քացով խփել են աչքին ու հիմա տղան ծանր վիճակում է»,-հուզվեց Գոհար Գրիգորյանը:

Լենդրուշ Սիմոնյանի առողջական վիճակի և դեպքի հետ կապված մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing