Քաղաքացին ինքնաշեն ատրճանակով սպառնացել է ոստիկաններին

43

Արարատում քաղաքացին ինքնաշեն ատրճանակովց սպառնացել է իր տուն այցելած ոստիկաններին, կրակել տան պատի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 3-ին ժամը 18.10-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին:

Մեկնել է օպերատիվ խումբ։ Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վիրաբ Պ․-ին, երբ վերջինս գոտկատեղին՝ տաբատի մեջ թաքցրած ինքնաշեն ատրճանակը հանել է, պահել օպերատիվ խմբի ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի:

Վիրաբ Պ-ի հնարավոր գործողությունները խափանելու նպատակով ոստիկանների կիրառած ձեռնամարտի համապատասխան հնարքների շնորհիվ նրա ձեռքից վերցվել է ատրճանակը, և ժամը 19.00-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին:

Ատրճանակն առգրավված է: Կատարվում է քննություն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache