Քաղաքացուն տվել են արդեն իսկ լրացված թերթիկ

0

Ընտրատեղամասում մի քաղաքացու  տվել են արդեն իսկ լրացված թերթիկ, դեպքն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքի թիվ 7/31 ընտրատեղամասում։

Մեզ ահազանգած քաղաքացին հայտնեց, որ ընտրողներից մեկը, 9 քվեաթերթիկները վերցնելուց և ընտրախցիկ մտնելուց հետո, նկատել է, որ քվեաթերթիկներից մեկի՝ 6-րդի (ՀՀԿ) դիմաց արդեն իսկ քվեարկած է եղել։

Այդ պահին հանձնաժողովի անդամներից Սերգեյ անունով մեկը վերցրել է քվեաթերթիկը,  պատռել և քաղաքացուն նոր քվեաթերթիկ է հանձնել։  Դրանից հետո՝ ըտնտրատեղամասում գտնվող դիտորդները աղմուկ են բարձրացրել՝ նշելով, որ հանձնաժողովի անդամը իրավունք չուներ խախտման ապացույց հանդիսացող քվեաթերթիկը պատռել։

ԿԸՀ-ից հետաքրքրվեցինք, արդյո՞ք խախտման վերաբերյալ արդեն ահազանգ ստացել են, ինչ քայլեր են ձեռնարկվել և որքանով է իրավաչափ հանձնաժողովի անդամի գործողությունները,  պատասխանեցին, որ դեպքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չունեն, իսկ քվեաթերթիկը պատռելու առումով՝ խուսափեցին որևէ իրավական գնահատական տալ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache