Լրահոս

Քաղաքագետը նշել է Ադրբեջանի հաջորդ հարձակման ուղղությունները

 

Ադրբեջանի հաջորդ հարձակումը կլինի Արցախից հարավ եւ հյուսիս ուղղություններով։ Այս մասին փետրվարի 28–ին, «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ներքին եւ արտաքին գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրականում չի մտածում մարդկային կորուստների մասին։ «Վերջին գործողություններով ադրբեջանական կողմն ընդամենը փորձեց ստուգել, թե որքան լավ են զինված հայկական կողմերը։ Նրանք ընդամենը ցանկանում էին ստուգել՝ ի՞նչ է փոխվել ապրիլյան իրադարձություններից հետո։ Նշված տեսանկյունից՝ նրանց համար դա ձախողում էր, իհարկե, նրանք թանկ վճարեցին», – ընդգծել է Կիրակոսյանը։

Մյուս կողմից, շարունակել է քաղաքագետը, նրանք փորձել են խաբել ռազմական տեսանկյունից, քանի որ ցանկանում էին թաքցնել իրենց գործողությունների իրական նպատակը։ «Նրանք նաեւ ցանկանում էին խաբել պաշտպանող կողմին եւ ցույց տալ, որ իբր թե հերթական հարձակումն այդ ուղղությամբ կլինի», – հավելել է Կիրակոսյանը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing