Լրահոս

Քաղաքական «աբիժնիկության» լավագույն դրսևորում

 

Խորհրդարանական ընտրություններին ու դրան հաջորդած ավագանու ընտրություններին զուգընթաց, մի շարք բացահայտումներ տեղի ունեցան, ինչի արդյունքում ոմանք հայտնվեցին լուսանցքում, զերծ մնալով հայաստանյան քաղաքական գործընթացներում որևէ կերպ մասնակցություն ունենալու հնարավորությունից: Երևակայի բարին էլ դա էր, քանի որ գործիչներ, ովքեր մարդկային արժանապատվությունը գերդասում են անձնական շահից և քաղաքական ամբիցիաներով են առաջնորդվում, ոչ մի դրական միջամտություն չեն կարող ունենալ քաղաքական գործընթացների վրա:
Ինչևէ ավելի մանրամասն ներկայացնենք իրավիճակ, որը լավագույնս կբնութագրի վերը նշված ամեն մի դետալ: Այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերդառնալու մասին լուրերը սկսեցին ակտիվ շրջանառության մեջ մտնել, որոշ անձինք, ի դեմս Արման Վարդանյանի, հայաստանյան նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը մասնակից լինելու նպատակով, նոր քաղաքական ճակատներ հիմնեցին, ինչը հնարավորուրթյուն պետք է տար նրանց, արժանանալով Ծառուկյանի ուշադրությանը, ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակից լինել հենց Ծառուկյանի ղեկավարության ներքո: Սակայն, երբ Ծառուկյանը քաղաքական որոշում կայացրեց վերադառնալ քաղաքական դաշտ իր իսկ հիմնած և ստեղծած կուսակցությունը նախընտրելով որպես քաղաքական հենք, Վարդանյանը կոպիտ ասած մնաց «բոռտին», քանի որ նրա տեսլականները իր հիմնած Միասնության շարժաման զարգացման և հասունացման վերաբերյալ, հոդս ցնդեցին: Սակայն սրանով ամեն ինչ չսահմանափակվեց, ժամանակին Ծառուկյանի միջոցով, նույն ԲՀԿ-ի շնորհիվ, խմբակցության Երևանի ավագանու ղեկավարի պաշտոնին հայտնված Վարդանյանի համար, ով մեկ անգամ արդեն զգալով ԲՀԿ-ի հզոր և կայացած քաղաքական ուժի զորեղությունը, ամեն ինչ անում էր կրկին հայտնվելու համար այդ պաշտոնին:
Բայց ինչպես ասում են 2017-ը ոմանց համար բուռն և ձեռքբերումների քաղաքական տարի էր, իսկ ոմանց համար քաղաքական կոլապսի և անհաջողությունների: Հասկանալի է, որ Արման Վարդանյանը 2-րդ խմբին է պատկանում, քանի որ քաղաքական առումով այս տարի նրա մոտ ոչինչ չստացվեց, իսկ պատճառը նրա չափազանց հավակնոտ ցանկությունների, սեփական ուժերը գերագնահատելու արդյունքն է, ինչի հետևանքով էլ ոչ պրոդուկտիվ աշխատանք է ստացվում յուրաքանչյուրի մոտ, ով կիսում է նման կենսակերպը:
Կարիք չկա հիշեցնելու, թե Ծառուկյան դաշինքը ինչու որոշում կայացրեց չմասնակցել ավագանու ընտրություններին, քանի որ դրա մասին բազմիցս է խոսվել և պարզաբանվել, միայն մեկ բան փաստենք, որ Վարդանյանի հերթական երազանքն այդքանով ևս փոշիացավ:
Այս ամենը հասկանալի է, սակայն զավեշտալին ու ոչ պատվաբերը այս ամենի մեջ, սա չէ Վարդանյանի համար: Երբ հետընտրական փուլը զուգորդվեց մի շարք քաղաքական մեկնաբանների, քաղաքագետների և առհասարակ ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց հարցազրույցներով, Արման Վարդանյանը ևս ցանկացավ զերծ չմնալ այդ պրոցեսից, սակայն նրա դեպքում այդ ամենը չուղեկցվեց օբյետիվ դիտարկումներով և հստակ քաղաքական գնահատականներով, նրա հարցազրույցներում ավելի շատ գերակշռում էր քաղաքական «աբիժնիկին» հատուկ պահվածքն ու դրանցից բխող դրսևորումներն առ այն կուսակցություն, որի շնորհիվ էլ նրա քաղաքական կարիերան սկսվել էր մեծ հաշվով: Երկար ու ձիգ տարիներ նույն կուսակցության հետ ճանապարհ անցած Վարդանյանը, ոչ իրատեսական և ամբիցիոզ հայտարարություններ է անում կապված ԲՀԿ-ի հետ, ինչը միանշանակ, ոչ թե նրան վարկանիշ է բերում, այլ հակառակը, դեռ մի բան էլ վկայում է, որ Վարդանյանի հիմնական թերությունը, դա պատվազուրկ լինելն է, երբ շահը գերադասվում է ամեն ինչից:
Այս պարագայում, ոչինչ չի մնում ավելացնել, միայն մեկ բան կա այս ամենի մեջ դրական, որ Վարդանյանի նմանը, ով չի գնահատում իր ձեռքբերածն ու ուրանում է իր հանդեպ լավ վերաբերմունքն ու վստահությունը, այլևս քաղաքական լուսանցքից դուրս է, որտեղից վերադարձը չափազանց դժվար է, եթե ոչ անհնարին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing