Լրահոս

Քաղաքական “աբիժնիկության” վերջին անհույս փորձերը ունեն անձնական դրդապատճառներ

 

Մինչ Ազգային ժողովի առաջին նիստը ամենից շատ քննարկումները ընթացան “Ծառուկյան” կուսակցությունների դաշինքի շուրջ: Հատկապես երբ ինքնաբացարկի` հանրությանը հայտնի դեպքերը տեղի ունեցան: Սա համացանցում, ինչպես նաև քաղաքական-հասարակական շրջանակներում բուռն քննարկման առիթ տվեց:

Դաշինքի մամլո խոսնակի կողմից իհարկե եղավ պաշտոնական մեկնաբանություն, սակայն կրքերը կամ եթե ավել ռեալ նայենք երևույթին, արհեստածին ինտիգները շարունակվեցին նույն բուռն թափով: Աժ 6-րդ գումարման նիտին նախորդող օրը “Ծառուկյան” դաշինքի բոլոր պատգամավորները հրավիրվեցին խմբակցության նիստին:

Սա մամուլում հնարավորինս սուր բնորոշումներ ստացան, թե “Ծառուկյանը հաշվեհարդար է տեսնելու”, թե ” կադրային ջարդ է իրականացնելու” և այլն: Մի խոսքով` ամեն բան` բացի իրական գնահատականից: Իսկ իրականությունը մենք տեսանք ժամեր անց, երբ համացանցում հասանելի դարձավ նիստի տեսագրությունը: Վերոնշյալ խառնակիչների հույսերը ի դերև ելան, քանի որ այնտեղ արտառոց ոչինչ չկար: Պարզորոշ կերպով երևաց, որ այնտեղ քննարկվում են առաջիկա անելիքները. պարզաբանումներ են արվում ինքնաբացարկի դիմումների դեպքերի հետ կապված նույն պատգամավորների կողմից:

Մի խոսքով` սովորական խմբակցության նիստ: Իսկ այսօր արդեն դաշինքը իր կազմով ներկայացավ ԱԺ, մասնակցեց անդրանիկ նիստին` համախմբված ու թիմային պատրաստակամությամբ առաջիկա տարիների աշխատանքներին:
Թվում է` ամեն բան արդեն պետք է խաղաղվեր, քանի որ հրապարակավ երևաց, որ “Ծառուկյան” դաշինքում ամեն բան կարգին է:Ս ակայն այսօր համացանցում հայտնվեցին մի քանի կայքերի կողմից հրապարակված նյութեր, որոնց մեջ մի անտրամաբանական հիմնավորմամբ շարունակվեց թեման` այս անգամ համարելով, որ ”Ծառուկյան” դաշինքը հանձնվողի կարգավիճակում է հայտնվել: Ուրեմն` այս ամբողջ արհեստածին ինտրիգները ձեռնտու են ինչ-որ մեկին, կամ սրանք ինչ-որ բան չստացած, ռուսաբանությամբ ասված “աբիժնիկի” ձեռքի գործն է: Եթե նայենք այն կայքերին, որոնք այսօր ձեռնամուխ էին եղել “Ծառուկյան”’ դաշինքի բարձր վարկանիշին հարվածելու վերջին անհույս փորձերին, կհասկանաք, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:

Որոշ անձինք, օգտագործելով իրենց պատկանող կայքերը, ամեն բան անում են, որ ստվեր գցեն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի վրա, թերացնեն նրա քաղաքական կշիռը և կամ նվազեցնեն նրա ակնհայտ մեծ գործերի արժեքը: Կուտակված մաղձը այնքան ուժեղ է, որ օգտագործվում են ոչ միայն սեփական կայքերի ռեսուրսները, այլև` ընկերաբարեկամականներինը: Իրականում այս գրոհը ապարդյուն է և ի սկզբանե դատապարտված:

Ավելին` այն խոսում է երկու բանի մասին. առաջին, որ մեր երկրում լրատվական դաշտում իշխող մոնոպոլիան ուղղակի բացառում է լրատվական անարառությունը, երկրորդ, որ Գագիկ Ծառուկյանը ևս մի անգամ իրավացի է դուրս գալիս իր որոշումներում` այս կայքերի “մոնոպոլիստին” բաժին չտալով կամ այլ կերպ ասած` իր ու իր թիմի կողքին չտեսնելով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing