ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ (ՖՈՏՈ)

0

hraparak.am — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ ոստիկաններին տեղափոխում են երթուղայիններով։

Նա, մասնավորապես, գրել է․ «Էն դերասանության պոռթկումների պահերին, երբ կփորձեք ասել, թե բողոքի ակցիաների ժամանակ համայնքային գույք է փչացել, տրանսպորտի աշխատանքն է խանգարվել, հիշեք այս նկարները, թե ոնց եք ապօրինի կերպով, օրինակ, երթուղային տաքսիները հանել ու տրամադրել ոստիկանությանը»։

Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ քիչ առաջ խոսել է Երևան տրանսպորտի վարչության ղեկավարության հետ․ «Իհարկե, սկզբում տեղեկություն չունեին, հետո ասացին, որ ոստիկանությունն ասել է՝ արտակարգ վիճակ է, ու ոստիկանությանը դրանք պետք են»։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» եւ մի խումբ ակտիվիստների «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունները Երեւանում քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ են իրականացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache