Քաջարանում ծեծի հետևանքով 53-ամյա տղամարդը մահացել է, ձերբակալվել են ազգականները

0

Բագրատաշենի մաքսակետից այսօր բերման են ենթարկվել և ձերբակալվել Կապան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու, սպանելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:

Փետրվարի 17-ին ՝ ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը ասել է, որ դիակի զննությամբ դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache