Լրահոս

Քաջարանում խոչընդոտել են Արամ Սարգսյանի հանդիպումը բնակիչների հետ

 

Արամ Սարգսյանը եւ «Ելք» դաշինքի այլ անդամներ քարոզարշավի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին այցելել են Քաջարան քաղաք, որտեղ ՀՀԿ-ականները եւ նրանց սատարող որոշ անձինք փորձել են խոչընդոտել Արամ Սարգսյանի հանդիպումը:

«Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Նիվա» մակնիշի մեքենայի մոտ կանգնած մի տղամարդ քաղաքացիներին ձեռքով ուղղորդել է հեռանալ տարածքից: Բացի այդ նրանք սպառնացել են բնակիչներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն «Ելք» դաշինքի հանրահավաքին:

Քաջարանում Արամ Սարգսյանը նաեւ հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններից մեկին:

Նշենք, որ այսօր՝ մարտի 10-ին ավելի վաղ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ագարակի բնակիչների հետ։

Արամ Սարգսյանը բնակիչներին հորդորել է մերժել ընտրակաշառքը, կոպիտ պատասխանել ընտրակաշառք առաջարկողներին, եւ դրանով պաշտպանել բարեկեցին հայրենիք ունենալու մեր իրավունքը։

Վաղը «Ելք» դաշինքի անդամները վաղը լինելու են Գորիսում եւ Սիսիանում՝ ներկայացնելու իրենց ծրագրերը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing