good-banner
Լրահոս

Քաքից խաչ. Գագիկ Ծառուկյանի ցնցող դատավճիռը

 

arm148472220060

Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հաշվի առնելով իր վերադարձի հանրային պահանջը, «բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք»:Նա ասում է, որ իր հեռանալուց հետո առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ ու գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել, եւ այս որոշումն իր խաչն է, որ կրելու է մինչեւ վերջ:Թե ինչ բաց է առաջացել Ծառուկյանի հեռանալուց հետո, դժվար է ասել: Դժվար ոչ միայն այն պատճառով, որ երբեւէ այդպես էլ հասկանալի չի եղել, թե ինչ գաղափարախոսություն ունի Ծառուկյանի ԲՀԿ-ն, ինչ տեսակետներ ու դիրքորոշում ունի Հայաստանի հիմնահարցերի շուրջ: Փոխարենը, նրան հեռացնելիս մեղադրում էին քաղաքական դաշտը լղոզելու, ապականելու եւ այլնի մեջ:Ծառուկյանի հեռանալուց հետո իսկապես բաց էր առաջացել, բայց լիովին այլ իմաստով:

Դաշտը պարզապես ազատվել էր, եւ ենթադրվում էր, որ այն պետք է լցվի քաղաքական գաղափարներով, առաջարկներով, բանավեճերով, քաղաքական ուժերի համար դրսեւորվելու հնարավորություն բացելով: Բայց պարզվեց՝ նման բան չկա, քաղաքական ուժերին երբեք էլ նման բաները չեն հետաքրքրել, առեւտրից ու ինտրիգներից բացի: Եվ այդ դաշտն այդպես էլ մնաց բաց:Եվ ահա, Ծառուկյանը վերադառնում է լրացնելու «սուրբ» տեղը: Սա պարզապես դատավճիռ է Հայաստանի քաղաքական կոչվող համակարգին, Ծառուկյանի հայտարարությունը քաղաքական դաշտի «մահախոսականն» է:Այս տեսակետից, հայտարարությունը ազնիվ է եւ ճշմարիտ, տեղ-տեղ նույնիսկ հուզիչ: Բանն այն է, որ թե քաղաքականության մեջ, թե քաղաքականությունից հեռանալով Ծառուկյանը չէր կարող փախչել այն կերպարից, որը կերտվել էր իր ու իր շուրջ վխտացող թե անմեղսունակ, թե գիտակից հացկատակների ջանքերով:

Հիշել կարելի է անցյալ տարի խաղողագործների հետ հանդիպումը, երբ նրան խնդրում էին գնել խաղողը, եւ նա չդիմացավ ու դիմեց մարդկանց՝ «ձեր ձեռքը քա՞քն եմ ընկել»: Հիմա նա ասում է, որ ստիպված է այդ խաչը կրել մինչեւ վերջ: Քաքից խաչ տվյալ դեպքում մի քայլ է, ընդհանուր առմամբ իրավիճակը նույնն է:Իսկ իրավիճակը կարող է փոխվել, երբ վերջապես մեկը որոշի բարձրանալ խաչի վրա: Բազում են խաչը տանողները, Ապարանում նույնիսկ աշխարհի ամենամեծ խաչն են տնկել ու աճեցնում: Բայց բարձրացող չկա: Քաղաքական առաջնորդները, քաղաքական ուժերը սովոր են, որ ուրիշները խաչվեն իրենց փոխարեն՝ ժողովուրդը, զինվորները, միայն թե ոչ իրենք:Գագիկ Ծառուկյանին էլ շատերն էին ուզում խաչ բարձրացնել, բայց նա չցանկացավ ու հեռացավ՝ «արյունահեղություն թույլ չտալու» համար:Հնամենի երկրում կառուցվում են եկեղեցիներ, առատորեն հոսում է խաշը, կրակին տժժում խորովածը, Մատենադարանն ու Նարեկացին հպարտություն են ներշնչում, «հյուսիսային ազգերից երբեմնի վեհագույնը» պատրաստվում է նոր ընտրությունների:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing