good-banner
Լրահոս

Քանի ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել ապրիլի 2-6-ին ըստ CDSI-ի

 

42314-600x371

armlur.am-ը գրում է. Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 2-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող: Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական կայքը: Ըստ «Խազարի»` ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպա: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս: ԼՂՀ ՊԲ տվյալներով, ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am