Քաոսային վիճակում է լոլիկի մթերման գործընթացը. գյուղապետ

42

Լոլիկի մթերումների շուրջ անորոշ վիճակ է:  Օգոստոսի մեկից  վերամշակող ընկերությունները սկսկելու են մթերումները, բայց  գյուղացիներից շատերը նրանց հետ կնքած պայմանագիր չունեն:

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից դեռ միայն մեկ գյուղացի է  լոլիկ հանձնել «Արտաշատի պահածոների գործարանին»: Վերամշակող ընկերությունը լոլիկի մեկ կիլոգրամը 40 դրամով է ընդունել: Այս գործարանի հետ, սակայն արմավիրցիները պայմանագրով չեն աշխատում:

«Ի՞նչ պայմանագիր: 7-8 տարվա լոլիկի գումարներ ունենք ստանալու, դեռ չենք ստացել: Ամեն տարի նույն պատմությունն է լինում՝ քաոսային վիճակում  է լոլիկի մթերման գործընթացը: Արտաշատի գործարանը միայն իր տարածքի  ֆերմերների հետ է  պայմանագիր կնքում, մեզ հետ՝  ոչ»,- ասաց  Ակնալիճ համայնքի  ղեկավար  Գևորգ Միսակյանը:

Վերամշակողի առաջարկած գինը հողագործները չնչին են համարում: Իրենք զգալի գումարներ են ներդնում, բայց էժան վաճառում:

«Այդ գումարի 5-10 դրամը ճանապարհածախսի վար ենք միայն ծախսում, էլ չենք հաշվում մնացած ծախսերը: 40 դրամը շատ էժան է: Գոնե պետք է 50 դրամ վճարեն, որ գյուղացին զրո վիճակում չհայտնվի»,-  դժգոհեցին Ակնալճի բնակիչները:

Նախորդ տարիների համեմատ լոլիկի բերքատվությունը ցածր է: Շոգ եղանակի պատճառով  բերքատվության ցուցանիշը նվազել է:

«Շոգի պատճառով նորմալ փոշոտում տեղի չունեցավ, սա ազդեց բերքի վրա»,- ներկայացրեցին նրանք:

Սարդարապատ համայնքում շոգից բացի,  բերքատվության վրա նաև հիվանդությունն է ազդել: Իսկ այդ հիվանդության դեմն առնել  գյուղացիները չեն կարողանում: Արդեն մի քանի տարի պայքարում եմ, բայց՝ անօգուտ:

«Բույսը դեռ բերքատու չդարձած չորանում է: Այդ հիվանդությունն  առկա է նաև հարևան համայնքներում: Ճրագախոտ կոչվող մոլախոտ կա, դա է բույսը չորացնում: Դա անբուժելի  է: Արդեն՝ 5-6 տարի է, մենք ահազանգում են գյուղատնտեսության նախարարությանը: Եկել, նայել են և եզրակացրել, որ այդ բույսն ազում է մորմազգիների վրա, իսկ պայքարի միջոց չկա»,- ասացին Սարդարապատ համայնքի  բնակիչները:

Նրանք  հետաքրքրվել են, որ իրենց մարզում գործող  «ՄԱՊ» գրծարանը պատրաստվում է լոլիկը 35 դրամով ընդունել:

«Գործարանն է գին թելադրողը: Մենք  միշտ ասել ենք, որ գոնե մի 10 դրամով գինը պետք է բարձր լինի, որ ծախսերը դուրս գա ու շահույթ մնա հողագործին:  Մթերումների հարցով լուրջ խնդիրներ կան դեռ, որոնք պետք է առաջրկայում կարգավորվի»,- շեշտեցին հողագործները:

Մանյա Պողոսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache