Քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

10

Քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող հատվածը դեռ փակ է։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 09:45-ին, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է։

Պարզվել էր, որ Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:

Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է «Նյուտեխշին» ՍՊԸ-ն: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 01:10-ին ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել էին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache