LifeStyle Հայտնիներ

Քարդաշյանից գողացված զարդերից մեկը գտնվել է

 

k

nyut.am Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ֆրանսիայի քննիչներին հաջողվել է գտնել Քիմ Քարդաշյանից գողացված զարդերից մեկը:

«Զարդը հայտնաբերվել է քիչ հեռու այն հյուրանոցից, որտեղ տեղի էր ունեցել կողոպուտը: Ամենայն հավանականությամբ, շտապելիս հանցագործներն այն պատահաբար վայր են գցել: Ներկայում, անհրաժեշտ փորձաքննություններ են անցկացվում: Քննիչները հույս են հայտնել, որ զարդի վրա կարող են հայտնաբերել  հանցագործների ԴՆԹ-ի հետքեր»,- գրում է Parisienne-ը:

Փորձագետների կարծիքով կողոպտիչների համար չափազանց դժվար կլինի Քարդաշյանից գողացված զարդերը վաճառել, քանի որ բոլոր քարերն ունեն լազերով արված հատուկ նշան: BFM հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ֆրանսիայի ոսկերիչների ասոցիացիայի անվտանգության ծառայության ղեկավար Ժակ Մորելը:

«Քարդաշյանի զարդերի բոլոր ադամանդների վրա լազերով հատուկ նշան է արված, որը վերացնելու համար կողոպտիչները պետք է կրկին մշակեն ադամանդները, ինչն էապես կնվազեցնի նրանց քաշը և արժեքը»,- Մորելի խոսքն է մեջբերում Parisienne:

Ըստ Մորելի հանցագործները ստիպված կլինեն վերաձուլել գողացված ոսկերչական իրերը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, գողացված զարդերի ընդհանուր արժեքն ավելի քան 9 մլն եվրո է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara