Լրահոս Հայտնիներ

Քարդաշյանն աղաչել է կողոպտիչներին չսպանել իրեն հանուն երեխաների. աստղը պատմել է զինված հարձակման մանրամասների մասին

 

dc856c02a3afdffa

replik.am—  Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ Փարիզի հյուրանոցների մեկի համարում դարձել է զինված հարձակման «զոհ», պատմել է տեղի ունեցածի մանրամասների մասին:

Ինչպես նշում է TMZ-ն, 35-ամյա հայազգի գեղեցկուհին  քննիչներին պատմել է, որ ինքը պառկած է եղել 2-րդ հարկում գտնվող համարում, երբ ներս են խուժել 2 դիմակավորված  տղամարդ: Քարդաշյանն անմիջապես վեր է թռել մահճակալից՝ փորձելով զանգել թիկապահին, սակայն հարձակվողներից մեկն աստղի ձեռքից խլել է սմարթֆոնը: Այնուհետև տղամարդիկ շղթայել են կնոջ ձեռքները, նրան կապկել  կպչուն ժապավենով ու տարել լոգասենյակ:

Քարդաշյանն անկեղծորեն խոստովանել է, որ սկզբում մտածել է, թե հանցագործներն ուզում են բռնաբարել իրեն: Նա աղաչել է կողոպտիչներին իրեն չսպանել հանուն 2 երեխաների, ինչպես նաև առաջարկել է վերցնել իր մոտ եղած ողջ գումարը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործները անգլերեն չեն խոսել, իսկ Քարդաշյանն էլ ֆրանսերեն չի իմացել: Եվ քանի որ  ամերիկուհին անդադար լացել է ու աղաչել իրեն ձեռք չտալ, հանցագործները նրա բերանը փակել են կպչուն ժապավենով:

Նշվում է, որ հարձակմանն ակատես է եղել Քարդաշյանի ընկերուհին՝ Սիմոնան, ով հասցրել է  փակվել համարի սենյակներից մեկում ու զանգահարել աստղի թիկնապահին՝ Պասկալին, ով հայտնվել է  հանցագործների գնալուց 2 րոպե անց:

 

Հայտնի է, որ  հարձակումը տևել է մոտ 5-6 րոպե:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է 6.7 մլն դոլարի զարդերով լի զարդատուփ, 4.5 մլն դոլարանոց մատանի, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ պարունակող 2 սմարթֆոն:

 

Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել էր համերգն ու մեկնել Փարիզ:

 

Մինչդեռ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, անդրադառնալով մեծ աղմուկ հանած միջադեպին, ասել է, որ բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովված է բարձր մակարդակով, իսկ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին թալանելն ընդամենը մասնավոր դեպք է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing