Լրահոս

Քարե դարի դիետան կարող է կասեցնել ծերացումը

 

Էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Մայքլ Ռոուզը New Scientist-ում իր հոդվածում նշում է, որ մեր որսորդ-հավաքող նախնիների դիետային անցնելը կարող է կասեցնել ծերացումը:

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորն առաջարկում է մոտ 30 տարեկանում անցնել «քարե դարի դիետայի»: Ըստ այդմ՝ սննդակարգից հանվում են ալյուրով և կաթնային մթերքները, փոխարենը մշտապես օգտագործվում են ծովամթերքներ, մրգեր, ընկուզեղեն, միս և բանջարեղեն:

Արդեն երկու 2 տարի անց արդյունքները նկատելի կլինեն՝ խոստանում է պրոֆեսորը. եթե առողջությունը անգամ չբարելավվի, երկար տարիներ եղածը կպահպանվի:

Պրոֆեսորի խոսքով՝ երիտասարդ տարիքում մարդու օրգանիզմը հեշտությամբ հաղթահարում է ժամանակակից սննդակարգը, սակայն տարիքի հետ դա դժվարանում է:

Ուստի պետք է հեշտացնել ստամոքսաաղիքային տրակտի գործը և անցնել բնական սննդակարգի, ինչին մարդը դարեր շարունակ սովոր է եղել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara