Լրահոս

Քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

 

Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում արցախյան հակամարտության շփման գծումմարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ապրիլին 5-ին կայացած բրիֆինգին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դա 1994թ. ի վեր հրադադարի ամենալուրջ խախտումն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային կազմակեպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի համար պայմաններ ստեղծելուն: Մասնավորապես, այդ թեմային են նվիրված եղել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում 2016թ. տեղի ունեցած գագաթնաժողովները՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ կողմերը բանակցային սեղանի շուրջ կվերդառնան և կվերսկսեն երկխոսությունը՝ հակամարտության կայուն կարգավորում ձեռք բերելու համար:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing