Լրահոս

Քառօրյա պատերազմում վիրավորված 13-ամյա տղան դպրոց է հաճախում՝ վիրավոր ոտքին մետաղե կոնստրուկցիայով

 

Քառօրյա պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով դպրոցի բակում վիրավորված 13-ամյա Վարդան Անդրեասյանը երկրորդ տարին է՝ դպրոց է հաճախում վիրավոր ոտքին մետաղե կոնստրուկցիայով: Վարդանը երկրորդ անգամ ոտքի վիրահատության էր ենթարկվել այս ամռանը եւ դեռեւս լիովին չի ապաքինվել:

«Դպրոցը տանը մոտ է եւ կարողանում է ոտքով գնալ, գալ, հենակների կարիք այժմ չի զգում, չնայած որ երկաթները ներսից են դրել եւ մի քանի ամիս էլ դեռ պիտի մնա»,- ասացին տղայի ընտանիքի անդամները:

Վարդանը հրետակոծության հետեւանքով ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տղան վիրահատվել էր եւ շուրջ 2 ամիս անց միայն դուրս գրվել հիվանդանոցից: Վարդանի հետ վիրավորված մյուս տղան` Գեւորգ Գրիգորյանը, որի ավագ եղբայրը սպանվեց ադրբեջանական հրետակոծության հետեւանքով, արդեն լավ է: Նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասում: Մոտ 1 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս էր գրվել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing