ՔԱՇՔՇՈՒԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

hraparak.am -Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց կառավարական 3-րդ մասնաշենքի դիմացից ցուցարարների բերման ենթարկել՝ բռնի ուժ գործադրմամբ։ Թեպետ ցուցարարների մի մասը փորձում էր փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվեց ազատել այն։

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հորդորեց ազատել ճանապարհը, քանի որ ոստիկանները հայտարարություն էին տարածել և նշել, որ լրագրողները պետք է հատուկ միջոցների կիրառման ժամանակ ողջամիտ տարածություն պահպանեն։ Սակայն նկատենք, որ այս պահին ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառում, ուստի Օսիպյանի հայտարարությունը, փաստորեն, անտեղի էր։

Այս պահին ոստիկանները շարունակում են շրջափակել կառավարության մասնաշենքը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache