Լրահոս

ՔԻՉ ԱՌԱՋ «Սասնա ծռերը» կոչով դիմել են ՀՀ քաղաքացիներին

 

icon

hartak.am — Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողություները, թող փակեն ճանապարհներ և այլն: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք գումար չունենք հասնենք Երևան: Ձեզ մոտ արեք:

ՈւՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները:
Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:
Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել:
Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»:
Այդ նպատակի իրագործման համար.
Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երևանում, այսինքն երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարևանությամբ:
Կարգախոսը` Ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների:

Դուք գիտեք որտեղ:
Կարող երիտասարդները թող ապահովեն ուղիղ հեռարձակումը Երևանյան իրադարձություններից, համացանցային ուղիղ եթերների, կամ ռադիոհեռարձակումների
միաժամանակյա լսումը կամ դիտումը:
Պահանջները Սասնա Ծռերը ձևակերպել են: Այն բոլորինդ է:
Իրականությունն է այն ձևակերպել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing