Քիչ առաջ զինված հարձակում է եղել HSBC բանկի վրա. Կա զոհ. լրացված, լուսանկարներ

0

lragir.am — Քիչ առաջ զինված հարձակում է եղել Կոմիտասի փողոցում HSBC բանկի վրա: Ըստ ականատեսների, դիմակավորված զինված անձը նռնակը ձեռքին ներխուժելել է բանկ, բայց հանդիպելով դիմադրության՝ հասցրել է կրակ բացել: Նրան բռնել են: Կա զոհ:

 Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնում է. «Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:Դեպքի հանագամանքները պարզվում են:Կատարվում է քննություն»:Ոստիկանության ներկայացուցիչ Արտակ Պողոսյանը հայտնել է, որ տուժել են երեք հոգի, բոլորն էլ տղամարդիկ են:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache