good-banner
Լրահոս

Քիչ է մնում մարդկանց հորն ու մոր գերեզմանով երդվել տան

 

Սյունիքի մարզում ընդգծված վախի մթնոլորտ կա։ Ստորագրահավաքներ են իրականացվում դպրոցներում, բուժհաստատություններում, գյուղապետարաններում և մարզպետարաններում, քիչ է մնում մարդկանց հորն ու մոր գերեզմանով երդվել տան։
Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անկուսակցական, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.) թիվ 12 ընտրատարածքի (Սյունիք, Վայոց Ձոր) «Ազատ դեմոկրատներ կուսակցության» (ԱԴԿ) ռեյտինգային թեկնածու Սամվել Հարությունյանը։
Ըստ նրա՝ Սյունիքում թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի կողմից արվում է ամեն ինչ, այդ թվում վարչական ամբողջ ռեսուրսի կիրառում և ընտրակաշառքի բաժանում, այս ընտրություններում հաղթելու համար։
«Վարչական ռեսուրսն օգտագործում են իշխանական ուժերի թեկնածուները, իսկ ահռելի ֆինանսական միջոցները բաժանում են բարերարի դիմակի տակ թաքնված հանցագործները»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրակաշառք բաժանում են հատկապես այն ուժերը, ովքեր ամենից շատ են դեմ արտահայտվում ընտրակաշառքին։
Ս․ Հարությունյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժանողներն ու ստորագրահավաք իրականացնողներն իրականում ավելի վտանգավոր են, քան սովորական մարմնավաճառները, ովքեր իրենց չեն կեղծում։
ԱԴԿ թեկնածուն շեշտելով, որ Սյունքի մարզի բնակչության մեծ մասը գտնվելով ծայր աղքատության մեջ, երբեմն ստիպված է լինում ընտրակաշառք վերցնել, այդուհանդերձ, կոչ արեց ընտրողներին քվեախցիկ մտնելուց պարզապես վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր իրենց այդ օրվան են հասցրել և ընտրակաշառքով ինքնասիրությունը ոտնահարել։
Անդրադառնալով ԱԴԿ-ի կողմից իր առաջադրվելուն՝  Ս․ Հարությունյանն ընդգծեց, որ սիրով է ընդունել կուսակցության առաջարկը, քանի որ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ԱԴԿ-ն միակն է, որի ներկայացուցիչները և թեկնածուները փորձառու են, երիտասարդ ու խանդավառ:
«Այս կուսակցության կողմից կազմավորած ազգային քաղաքական թիմի ծրագիրը լավագույնն է առաջարկված մյուս բոլոր ծրագրերից, որովհետև այստեղ հստակորեն նշված են ոչ միայն առաջնահերթություններն ու անելիքները, այլև դրանց հասնելու ուղիները, որոնք արմատական բեկում կմտցնեն մեր տնտեսական, քաղաքական, հանրային և հոգևոր-մշակութային կյանքում»,- նշեց բանախոսը` բարձր գնահատելով ԱԴԿ-ի հաղթանակն առաջիկա ընտրություններում:
Ի դեպ`  Ս. Հարությունյանը դիմել է հեռուստատեսություններին իր ասելիքը եթերով հնչեցնելու համար, սակայն դրական պատասխան չի ստացել:
Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

nt.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara