Քիմ Քարդաշյանը՝ դոլարներով պատված

165

Ճաշակին ընկեր չկա. Քիմ Քարդաշյանը՝ դոլարներով պատված
37-ամյա հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այն հանրաճանաչ դեմքերից է, ովքեր համաշխարհային նորաձեւություն են թելադրում: Սկզբում երբեմն ծիծաղելի թվացող հանդերձանքները ժաանակի ընթացքում իսկական թրենդ են դառնում:
Այս անգամ ռեալիթի-շոուի աստղին տեսել են բավականին էքստրավագանտ հանդերձանքով: Նա դոլարներով զարդարված վերարկու է նախընտրել ու ամբողջովին նույն պրինտից երկարաճիտ կոշիկներ: Այս հանդերձանքով նա միլիոնատերերի փակ երեկույթի է մասնակցել Լոս Անջելեսում:
Քիմի վարսերը ձիգ վեր հավաքված են եղել, իսկ կերպարն ամբողջացրել է ոսկեգույն յուրահատուկ կլատչը՝ 4000 դոլար արժողությամբ: Դե ինչ, դժվար է կանխատեսել, արդյոք այս հանդերձանքը կդառնա արդիական, թե ոչ, բայց խոստովանեք, որ դժվար կլինի Երեւանի փողոցներում ականատես լինել ոճային այսպիսի հրավառության:

Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...