Լրահոս

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Քանյե Ուեսթի նվիրած 35000 դոլարանոց ապարանջանը

 

Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը որոշել է զարմացնել իր երկրպագուներին եւ ինչու ոչ՝ շարժել նրանց նախանձը։

31376

35-ամյա հայուհին իր kimkardashianwest.com կայքում հրապարակել է նոր կարճ հոլովակ, որում ցուցադրում է իր 35000 դոլարանոց ապարանջանը, որը նրան Քանյեն նվիրել էր ծննդյան առթիվ 2012-ին։

34177B3C00000578-3587692-image-a-63_1463084828281

Քիմը հպարտությամբ ցուցադրում է ֆրանսիական Cartier ոսկերչական ընկերության պատրաստած 18 կարատանոց ոսկե ապարանջանը, որը ինչպես նշել է գեղեցկուհին, իր միակ նվերը չէր ամուսնուց։ 21 Գրեմմիի արժանացած ռեփերն իր հմայիչ կնոջը նվիրել էր նաեւ Balmain ապրանքանիշի շքեղ զգեստ։

34177B3800000578-3587692-image-a-64_1463085543204

Հոլովակում Քիմը նշում է, որ «Հոկտեմբերի 21-ն է՝ իմ ծննդյան օրը, ես Ֆլորենցիայում եմ եւ Քանյեն ինձ տվեց իմ ծննդյան նվերները»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...