LifeStyle Հայտնիներ

Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո 20 թիկնապահ է վարձել

 

kim-thumb

Tert.am — Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած կողոպուտը ստիպել է իրապատում շոուների հայտնի աստղ Քիմ Քարդաշյանին արագ կարգով վերադառնալ ԱՄՆ և թիկնապահներ վարձել: Քիմը Նյու Յորք է ժամանել մոր՝ Քրիս Ջեների և նրա ընկերոջ՝ Քորի Գեմբլի ուղեկցությամբ: Օդանավակայանում նրանց դիմավորել է աստղի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը:

Նյու Յորքում Քիմ Քարդաշյանի անվտանգությունն ապահովել է մոտ 20 թիկնապահ և Նյու Յորքի ոստիկանության վարչության առնվազն երկու պարեկային ծառայություն: Թիկնապահները երթևեկել են տասը մեքենայից բաղկացած ավտոշարասյան մեջ, որը, կանգնելով, ամբողջությամբ փակել է երթևեկությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է 6.7 մլն դոլարի զարդերով լի զարդատուփ, 4.5 մլն դոլարանոց մատանի, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ պարունակող 2 սմարթֆոն:

Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել էր համերգն ու մեկնել Փարիզ:

Մինչդեռ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, անդրադառնալով մեծ աղմուկ հանած միջադեպին, ասել է, որ բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովված է բարձր մակարդակով, իսկ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին թալանելն ընդամենը մասնավոր դեպք է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...