Լրահոս

Քիմ Քարդաշյանի քրոջ հայտարարությունը Քիմի մասին

 

arm147625997412

Lragir.am Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի եթերում հայտնել է, որ ռեալիթի շոուի ամերիկացի աստղի հոգեվիճակը խանգարվել է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն էր նրա ու իր հարազատների համար, այլեւ նախազգուշացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:«Քիմի վիճակն այնքան Էլ լավ չԷ: Նրա հետ պատահածը կարող Է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել Է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,-նշել է Քլոեն:Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը եւ նրա հարազատները լռություն Էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Տուժածի քույրն առաջինն է խզել ձգձգվող դադարը:

Ռեալիթի շոուի աստղն ավելի քան 84 մլն երկրպագուներ ունի Instagram-ում, եւս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:«Կարծում եմ, որ դա ահազանգ էր, որը կոչված է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,-հավելել է Քլոե Քարդաշյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara