LifeStyle Երաժշտություն Խճանկար Հայտնիներ

Քիմ Քարդաշյանի մոռացված տեսահոլովակը. հեռուստաաստղը երգում էր

 

Աշխարհահռճակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատերին հայտնի է տարիներ շարունակ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին մասնակցելու շնորհիվ, սակայն նրա կարիերայում եղել են նաև այնպիսի դրվագներ, որոնց մասին ոչ ոք այլևս չի հիշում:

 

Peopletalk-ը վերհիշել է Քիմի երաժշտական տեսահոլովակը, որ թողարկվել է 2011 թվականին: Երգը կոչվում է Jam (Turn It Up): Դժվար է հավատալ, որ սկանդալային հեռուստաաստղը ժամանակին փորձել է երգչուհի դառնալ:

 

Տեսահոլովակ նկարահանելու միտքը Ռիհաննայի հայտնի Umbrella երգի տեսահոլովակի ռեժիսոր The Dream-ն էր, ով առաջարկել էր Քիմին երգ գրել նրա համար: Քիմը սկզբում չէր համաձայնվել:

«Ես խորհուրդ հարցրի երգիչ ընկերներիցս ու նրանք հարցրին, թե ինչ եմ անում, եթե ցանկանում եմ հաճույք ստանալ: Ես ասացի, որ գնումներ եմ անում, ընկերներիս հետ եմ խոսում և նրանք ասեցին, որ ձայնագրվելն էլ իրենց համար է հաճույք: Ես գնացի ու հաճույք ստացա, զվարճացա նրանց հետ ու տեսահոլովակ նկարահանեցի»,- տարիներ առաջ ասել է Քիմը:

 

Երաժշտական քննադատները բավականին սուր քննադատություններ էին արել երգի մասին ու նշել, որ այն «առանց որևէ զգացմունքի, չոր և ուղեղը սպանող պարային երգ է, որը ոչ մի կերպ չի առանձնանում մյուս նման երգերից»: Հնարավոր է, որ հենց սա է պատճառ հանդիսացել, որպեսզի Քիմը դադարեցնի իր երաժշտական կարիերան:

 

Նշենք նաև, որ տեսահոլովակից ստացած հասույթի կեսը Քիմը նվիրաբերել է մանկական հիվանդանոցին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing