LifeStyle

Քիմ Քարդաշյանին կովկասցինե՞րն են կողոպտել․ ոստիկանությունը նույնականացրել է չարագործներից երկուսին

 

y

Եվ այսպես Քիմ Քարդաշյանն իր նյարդերն է հանգստացնում Նյու Յորքի իր բնակարանում, որը ուժեղ հսկողության տակ է։
Բայց մամուլին՝ թե եվրոպական, թե ամերիկյան մեկ հարցն է հուզում՝ ոչ, ոչ թե այն, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Թրամփը, թե՞ Քլինթոնը, սա արդեն երկրորդական հարց է դարձել, այլ այն, թե ով է այնուամենայնիվ այդքան հմտորեն կազմակերպել այս կողոպուտը։

kim

Նախ կասկածի տակ էր հայտնվել Pink Panther սերբական ավազակախումբը, որը հայտնի է իր աղմկահարույց կողոպուտներով։

Սակայն ֆրանսիական ոստիկանությունը հինգ հարձակվողներից երկուսի անձն արդեն պարզել է։

Նրանցից մեկը կովկասցի է, մյուսը Հյուսիսային Աֆրիկայից է։

Ահա թե ինչ է հայտնի։

Քիմ Քարդաշյանին ու նրա քույրերին երեք թիկնապահներ էին ուղեկցում, այլ ոչ թե մեկ, ինչպես մինչ այդ էին հաղորդում։ Պարզվում է Քիմին մի քանի օր շարունակ սկուտերներով լրտեսել են։ Լրտեսողները երկուսն են եղել, բայց Քիմի անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը չի նկատել նրանց։

ki

Երկու կասկածելի անձանց մասին հիշել են․․․ պապարացիները։ Կասկածյալներից մեկը ներկայացել էր որպես ոստիկան, մյուսը՝ լուսանկարիչ։

Նրանց մի քանի օր շարունակ նկատել են, սակայն երբ պապարացիները սկսել են հարցուփորձ անել կեղծ գործընկեր-լուսանկարչին, շատ արագ հասկացել են, որ նա լուսանկարիչ չէ։

«Լուսանկարիչն» ու «ոստիկանը» անընդհատ լրագրողներին հարցուփորձ էին անում Քիմի ծրագրերի ու հնարավոր բնակության վայրերի մասին։
Ոստիկանությունը նաեւ հայտնում է` կան ապացույցներ, որ նրանցից մեկը կողոպուտից մի քանի օր առաջ էլ է փորձել ներխուժել Քիմի բնակարան։

k

«Այս պահին մենք կասկածում ենք, որ այստեղ միջազգային հանցավոր կազմակերպություն է գործել։ Հայտնաբերվել է Fiat 500 մեքենա, որը նրանք օգտագործել են Փարիզում։ Մենք վստահ ենք, որ երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են ու պրոֆեսիոնալներ։ Նման կողոպուտը կարող էր կազմակերպել միայն մեծ հանցախումբը։ Եվ նրանք գիտեին, թե ինչ քայլի են դիմում, որ կկարողանան իրացնել գողոնը, որը որոնելու է ամբողջ աշխարհը» — Daily Mail -ին հայտնել է պարբերականի աղբյուրը ֆրանսիական ոստիկանությունից։

1or.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara