Без рубрики Լրահոս

Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կրկին ուղարկվեց լրամշակման

 

kneset

yerkirmedia.am — Իսրայելի խորհրդարանում շուրջ մեկ ժամ տեւած քննարկումից հետո այդ երկրի խորհրդարանը 24 կողմ ձայնով հավանություն տվեց կառավարության ներկայացուցիչի առաջարկին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւը կրկին հետ ուղարկեց կրթության հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար։

Այդ որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հրեա ականավոր գիտնականներների հիասթափությունն ու զայրույթը։ Ելույթ ունեցող տարբեր կուսակցություններ ներկայացնող բոլոր պատգամավորները շեշտում էին, որ 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանույթուն է, բերում էին բազում փաստարկներ այդ ձեւակերպման օգտին։ Սակայն ամփոփոիչ ելույթով հանդես եկած կառավարության ներկայացուցչի խոսքից հետո, նրանք համաձայնություն տվեցին հարցի քվերակությունը խորհրդարանի լիագումար նիստում հետաձգելուն։

Դեռ 2015-ի հուլիսի 8-ին էր, որ Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշել էր դիմել խորհրդարանին, լիագումար նիստում այն քվեարկության դնելու առաջարկով։ Կրկին նույն փակ շղթան է սկսվում։

Անցնող օրերի թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմացման հետեւանքով պատգամավորների եւ Քնեսեթի ղեկավարության վրա ճնշումները մեծացել էին, սակայն բանաձեւի նախագծի հեղինակները, մասնավորապես՝ «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը չէր զիջել բանաձեւն օրակարգից հանելու կամ նույնիսկ հետաձգելու հարցում։ Սակայն, դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ ստվերային աշխատանքն իր դերը խաղաղց։

Մինչ խորհրդարանի պատերից ներս ընթանում էր քննարկումը, հայությունը զորակցական հանրահավաք էր կազմակերպել խորհրդարանի առջեւ։ Հավաքի ընթացքում ելույթներ են ունեցել հրեա պատմաբան Յաիր Արոնը, Քնեսեթի պատգամավորներ Յաիր Թցաբան, «Մերեց» կուսակցությունից Մոշեր Ռազ, արաբական խմբակցությունից Այման Օդեհը։

«Իրայելը շարունակում է մնալ անարդար երկրների շարքում»,- որոշումն այսպես է մեկնաբանել ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, որը եւս ներկա է եղել քննարկմանը։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing