Լրահոս

Քննիչը հերքում է

 

ֆեյսբուք-588x341

Սեպտեմբերի 4-ին Elq.am լրատվական կայքում հայտնվեց ոմն Անդրանիկ Առաքելյանի գրառումը` կապված ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքի վերաբերյալ գրառման հետ: Ֆեյսբուքյան օգտատերը գրել էր, թե պետական կառույցների ներկայացուցիչներին հրահանգվել է ներկա գտնվել այդ օրը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Ո՞վ է Անդրանիկ Առաքելյանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջինս իր անձնական տվյալները լրացնելիս նշել է, թե ծնվել է 1977-ի նոյեմբերի 17-ին: Պետռեգիստրում սակայն նրա վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկար: Այսինքն` 1977 թ. նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում  Անդրանիկ Առաքելյան անուն-ազգանունով մարդ չի ծնվել: Ակնհայտ էր, որ ի սկզբանե գործ ունենք ֆեյքի հետ: Որպես Անդրանիկ Առաքելյան ներկայացած անձը, սակայն, օգտագործել էր մեկ այլ ֆեյսբուքյան օգտատիրոջ լուսանկար: Խոսքը Անդրանիկ Փարսադանյանի մասին է: Երկու տարբեր ֆեյսբուքյան էջեր, որոնց միավորում էր նույն լուսանկարը, նույն անունը եւ ծննդյան տարեթիվը:

andik-375x375

Araratnews.am-ին հաջողվեց գտնել Անդրանիկ Փարսադանյանին: Մասնագիտությամբ քննիչ Փարսադանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր լուսանկարով կեղծ էջ է բացվել, եւ ինքը որևէ կապ չունի գրառման եւ դրա բովանդակության հետ: Ավելին` քննիչի խոսքով` ինքը բողոքարկել է «Ֆեյսբուքին», որն էլ իր հերթին փակել է նրա  լուսանկարով բացված էջը: Անդրանիկ  Առաքելյան ֆեյսբուքյան էջն այլեւս գոյություն չունի:

Թե ով և ինչ նպատակով է հերթական անգամ անհաջող ձևով փորձում վարկաբեկել Փաշինյանին, թերևս կարելի է ենթադրել, նկատի  ունենալով այդ հերթական կեղծ լուրը տարածող կայքերի և օգտատերերի քաղաքական պատկանելությունը, իսկ դրա համար ամենևին պետք չէ քննիչ լինել։

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing