Լրահոս

«Քո հրաժարականի դիմումն էլ ա՞ մեր մոտից դուրս եկել», հարցրել է Ծառուկյանը Սերժ Սարգսյանին

 

Տեղեկություն է տարածվել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռախոսազրույցի մասին, կապված Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկների եւ մանդատների աղմկոտ պատմության հետ:
«Ալո, Գագիկ, ողջույն, Սերժն ա»:
«Վայ, նախագահ ջան, մենակ չասես քո անունից էլ են մերոնք հրաժարականի դիմում տվել», ասում է Գագիկ Ծառուկյանը:
«Լավ ա, եթե կատակում ես, ուրեմն ընկճված չես, հուսահատված չես, կեցցես, պինդ եղի, մենք դեռ շատ գործեր ունենք իրար հետ անելու», ասում է Սերժ Սարգսյանը:
«Չեմ կատակում, նախագահ ջան, կատակի սիրտ ա՞ մնացել որ, լուրջ եմ ասում՝ էս գլխիս եկածից հետո արդեն հիմա ամեն ինչ սպասում եմ, դրա համար չեմ զարմանա, որ քո հրաժարականի դիմումն էլ մեր մոտից դուրս եկած լինի», ասում է Ծառուկյանը:
«Ոչինչ, Գագիկ, ես հո գիտեմ, որ քո մոտից դուրս եկած ոչ մի դիմումի հետ դու կապ չունես, հանգիստ եղի», ասում է եւ ծիծաղում Սերժ Սարգսյանը:
«Իսկ կարող ա գիտես, թե ով կապ ունի, նախագահ ջան», հարցնում է Գագիկ Ծառուկյանը:
«Գագիկ ջան, Մելիք-Ադամյանի արեւ, թե տեղյակ եմ», ասում է Սերժ Սարգսյանը:
Տեւական լռություն լսափսղի մյուս կողմում:
«Գագիկ, ինչ եղավ, ինչու՞ ես լռում, չլինի՞ չես հավատում», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Չէ, ուղղակի ցուցակիս մեջ էի նայում, մտածեցի կարող ա էդ էլ դաշինքիս թեկնածուներից էր, ասի տեսնեմ Մելիք-Ադամյանը որ տեղում էր, համամասնականում էր, թե ռեյտինգայինում, նախագահ ջան», ասում է Ծառուկյանը:
«Գագիկ ջան, Մելիք-Ադամյանը քո ցուցակից չի, ես քո ցուցակում եղածների արեւով բա կերդվե՞մ: Ես ի՞նչ գործ ունեմ քո ցուցակում եղածների հետ», ասում է Սերժ Սարգսյանը:
«Նախագահ ջան, դե ինչի ես տենց ասում, ինչ ինչ, բայց ես քեզ ասել եմ՝ իմ ցուցակը քո առաջ միշտ բաց ա», ասում է Ծառուկյանը:
«Գագիկ ջան, շնորհակալ եմ շատ, բայց ես բանալի ունեմ, դու իմ համար բաց մի թող: Իմ համար բաց ա, բայց կարող ա ուրիշը ծակ գտնի մտնի՝ հիմա խառը ժամանակներ են, ես բանալի ունեմ քո ցուցակից, որ ուզեմ կբացեմ կմտնեմ: Դու ցուցակդ փակ պահի», ասում է Սերժ Սարգսյանը:
«Դե արդեն ուշ ա, պարոն նախագահ, եղածը եղած ա», ասում է Ծառուկյանը:
«Գագիկ ջան, ես քեզ ինչով կարող եմ օգնել, ասա, գիտես, միշտ պատրաստ եմ», ասում է Ծառուկյանը:
«Վայ, նախագահ ջան, էս ինչ ես ասում, Գագիկ Ծառուկյանն ինչի էդ մարդն ա՞, որ քեզ նեղություն տա: Դու գիտես ես էդ մանդատները ինչ կանեի էդ ութ հոգուն՝ էդ մանդատները վերցնելու դիմումները սենց կբռնեի ու հետընտրական զարգացում կանեի, ուղղակի ձեն չեմ հանել, որ հանկարծ բիծ-միծ չլինի, դրսերից ավելորդ խոսակցություն չգա մեր վրա», ասում է Գագիկ Ծառուկյանը:
«Շնորհակալ եմ, Գագիկ ջան, շնորհակալ եմ ըմբռնումի համար: Մենք չըմբռնելու հայրենիք չունենք, ով չի ըմբռնում՝ բռնում ենք ու…», ասում է Սարգսյանը:
— Տուուուո,- լսվում է լսափողում:- Հայաստանի էլցանցերի պլանային նորոգման աշխատանքների պատճառով անջատվում է Բաղրամյան փողոցի էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

 

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing