Լրահոս

Քոչարյանը արյունով եկավ արյունով գնաց

 

«Ես և Զարուհի Փոստանջյան համախոհներ ենք,  որտեղ էլ լինենք՝ նույն ուղում ենք,  քանի որ երկուսս էլ կարևորում ենք եվրոպական արժեքները մարդու իրավուքների բարձր պաշտպանվածության առումով, իսկ ԵՏՄ-ի հետ  լինել նշանակում է ժողովրդավար երկիր ունենալու երազանքը թաղել»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ Ազատություն Tv-ի ֆայսբուքյան ասուլիս հաղրդաշարի ժամանակ:

Այն հարցին, վերջինս կարծես թե և՛ ընդդիմադիր է, և՛ իշխանամետ, պատասխանը եղավ հետևյալը. «Ես կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն եմ,4 տարի է ավագանու անդամ եմ,  բայց քննադատում եմ կրթության գիտության նախարարության գործելաոճը, ես տեսակով ընդդիմադիր եմ եղել և կմնամ»:

«Ինձ համար ժառանգության խումբը, այն թիմի անդամներն էին, որտեղ ես ինձ դրսևորել եմ առավելագույն չափով, ես  նրանց հետ անցել եմ մի մեծ դպրոց, ինչ էլ լինի նրանք իմ գործընկերն են, պարզապես մենք տարբեր դաշտերում ենք այսօր, և եթե այսօր հանդիպեմ Րաֆֆին, Արմենին մինշանակ կգրկեմ կհամբուրեմ»:

Անդրադառնալով մի շարք հարցերի որոնք ուղված էին  հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունահեղություններին, Բախշյանն ասաց,-«հոկտեմբերի 27-ը մեծ մասշտաբներ ունեցող արյունահեղ քայլ էր, Հայաստանից դուրս ղեկավարվել է  Հայաստանի  ղեկավարությունը, իսկ մարտի 1-ը դա Ռոբերտ Քոչարյանն է, ի դեպ Հոկտեմբերի 27-ի մեջ էլ Քոչարյանի ներկայությունը լավ երևում է, ես ասել եմ՝  Ռոբերտ Քոչարյանը արյունով եկավ արյունով գնաց»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing