Քոչարյանը բացահայտել է իր քաղաքական հենարանը. նա անհանգստացած է

125

Օգոստոսի 28-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր ռուսական NTV հեռուստաընկերության հարցերին: Հաղորդման ընթացքում նախագահՔոչարյանը խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, իր դեմ հարուցված քրեական գործի և ապագա քաղաքական պլանների մասին: Ռոբերտ Քոչարյանն այս անգամ առավել հանգամանալից է խոսել իր քաղաքական պլանների մասին:

Հարցազրույցից հասկանալի է, որ նա մարտական է տրամադրված և փորձելու է  քաղաքական դաշտում վերականգնել իր ազդեցությունը: Քաղաքական դաշտ իր վերադառնալու մասին նա հստակ հայտարարել է. «Ես արդեն վերադարձել եմ։ Այսինքն՝ ես հայտնել եմ ոչ այն մասին, որ պատրաստվում եմ վերադառնալ։ Ես հայտնել եմ այն մասին, որ վերադարձել եմ»։

Լրագրողի խնդրանքով Քոչարյանը բացահայտել է նաև, թե հասարակության մեջ ովքեր են լինելու իր հենարանը.«Տեսեք, ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել։ Այդ տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ մեծացել է։ Հինգը ռեկորդային թիվ է։ Իսկ բյուջեն մեծացել է 8 անգամ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր վերակառուցված, կառուցվել է այն տարիներին։

Գիտեք, մենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում։ Փոքր և միջին բիզնեսների մասը իմ նախագահության մեկնարկին բարձրացավ 15 տոկոսով՝ հասնելով 46-ի։ ՀՆԱ-ի մասնավոր ճյուղի բաժինն 80 տոկոսն անցավ։ Կյանքի որակը պարզապես արմատապես փոխվեց։ Եվ մենք պետք է հիշեցնենք այս մասին։ Ես տասը տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, հնարավոր է՝ բոլոր մարդիկ չեն հիշում այս մասին։ Մենք կհիշեցնենք այս մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ողջ գործընթացին, բիզնես են ստեղծել և առաջ տարել տնտեսությունը, նրանք էլ կդառնան հենց այդ ընտրական բազան»,-ռուս լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Ես հարցը թողել եմ բավականին բաց։ Հասկանում եմ, որ կարող եմ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները»,-ասել է Քոչարյանը՝ խոսելով իր հնարավոր հենարան քաղաքական ուժի մասին խոսելիս։

Վերջում խոսելով իր հավակնությունների մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ես չեմ ցանկանում խոսել այդ հավակնությունների մասին, չեմ ցանկանում խոսել ապագայի մասին։ Ինչո՞ւ որոշեցի վերադառնալ քաղաքականություն։ Ես այժմ մեր հարցազրուցում  մի շարք անհանգստություններ արտահայտեցի։ Ես չեմ կարող այս ամենի մի կողմում մնալ, և ես դա չէի անի, եթե անհանգստությունն ինձ քաղաքականություն չմղեր»:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache