Քոչարյանը չի վերադառնա Հայաստան

206

politik.am —  Հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Հարուցված քրեական գործի րջանակնեում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ:

Նույն օրը հայտնի դարձավ նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննութուն հարցաքննության է հրավիրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ Քոչարյանը հանրապետությունում չէ:

Politik.am-ի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը և ապաստանել Մոսկվայում, որտեղ իրեն լավ են ընդունում: Քոչարյանը չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի դեռ չունի երաշխիքներ, որ իրեն մեղադրանք չեն առաջադրի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache